Քրդական PYG-ի և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մարտիկներին հունիսի 16-ին վերջնականապես հաջողվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետությունից ազատագրել Թուրքիայի սահմանակից Թել Աբյադ քաղաքը։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈՒ զինծառայողները խուզարկում են Սիրիայի կողմից սահմանը հատած ԻՊ գրոհայիններին. 16.06.2015
Նշվում է, որ դեռևս նախորդ շաբաթվանից ընթացող մարտերի արդյունքում քրդական «Ժողովրդական իքնապաշտպանության ջոկատի» (YPG) և «Ազատ Սիրիայի խմբավորման» ջոկատներին հաջողվել էր ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների օգնությամբ ազատագրել քաղաքը։
Մասնավորապես նշվում է, որ հունիսի 16-ի առավոտյան ԻՊ-ի դեմ գործող ուժերի հաջողվել է գրավել Թուրքիայի Աքչաքալե գավառի հսկիչ անցագրային կետի դիմաց գտնվող սիրիական անցակետը, ինչի հետևանքով ԻՊ-ի գրոհայինների մի մասը ստիպված են եղել հատել Թուրքիայի սահմանը։ Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները ձերբակալել են ԻՊ գրոհայիններին։
Նշվում է նաև, որ Թուրքիայի զինված ուժերը խստացրել է թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում իրականացվող սահմանային անվտանգության միջոցառումները, այնտեղ է փոխադրել մեծ քանակությամբ զորքեր և զրահատեխնիկա։
Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման հսկողության տակ գտնվող սիրիական Թել Աբյադ քաղաքում ԻՊ-ի և քրդական ուժերի միջև շարունակվող բախումների հետևանքով հունիսի 12-ից քաղաքի բնակիչները փորձում էին հատել Թուրքիայի սահմանը։
Երկու օր շարունակ Թուրքիայի ԶՈւ սահմանապահները զենքի սպառնալիքով արգելում էին նրանց հատել սահմանը, իսկ մյուս կողմում ԻՊ-ի զինված գրոհայինները պարտադրում էին հետ գնալ:
Pingback: «Իսլամական պետության» գրոհայինները Թուրքիայի սահմանից ներխուժել են Քոբանի | Ռազմ.info
Pingback: ԻՊ-ն նոր հարձակումներ է սկսել Սիրիայի հյուսիսում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան 2 անգամ հարվածել է քրդական PYD-ին Սիրիայում | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինված ուժերը հարվածել են Սիրիայի քրդական ուժերի դիրքերին | Ռազմ.info