ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում մեկնարկել են նոր զորավարժություններ

Այսօր՝ հունիսի 16-ին, ՌԴ զինված ուժերի՝ Դաղստանում տեղակայված մոտոհրաձիգային ստորաբաժանումը սկսել է զորավարժություն, որին մասնակցում են շուրջ 350 զինծառայող և շուրջ 40 միավոր զինտեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև հուլիսի կեսեր: Նախատեսվում է անցկացնել կրակային վարժանքներ՝ ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, նռնականետներով, «Պեչենեգ» գնդացրով ու ԱԿ-74 ինքնաձիգներով:

Հունիսի 16-ին ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգում սկսվել է նաև ռազմաօդային ուժերի եռօրյա վարժանք, որին մասնկացում է ավելի քան 500 օդաչու և սպասարկող անձնակազմ: Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

Զորավարժությանը մասնկացում են նաև սպասարկող անձնակազմ ու ավիացիոն ուժերի ցամաքային ծառայության մասնագետներ, որոնք տեղակայված են Կրասնադարի և Ստավրապոլի երկրամասում և Ռոստովի մարզում, 40 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռ, 20-ից ավելի Սու-27, Սու-30, ՄիԳ-29 կործանիչներ, ինչպես նաև մոտ 10 միավոր Մի-8 բեռնատար ուղղաթիռ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *