ՌԴ ԶՈւ միջուկային զինանոցը կհամալրվի նոր նմուշի բալիստիկ հրթիռներով. Պուտին

2015-ին ՌԴ ԶՈւ միջուկային ուժերի զինանոցը կհամալրվի 40 նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Ռուսաստանում անցկացվող «Բանակ-2015» ֆորումի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանյան ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ռուսաստանյան ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ

Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ նախագահ Պուտինը հայտարարել է, որ նոր հրթիռները կկարողանան հաղթահարել տեխնիկապես կատարելագործված հակահրթիռային պաշտպանության ցանկացած համակարգ։

Նշենք, որ խոսքը ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մասին է։

ՌԴ Զու Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի (Ракетные войска стратегического назначения ” РВСН) հրամանատար, գեներալ-գնդապետ Սերգեյ Կարակաևը հայտնել է, որ ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռների փորձարկումներն արդեն ավարտվել են և մինչև ընթացիկ տարվա վերջ կընդունվի որոշում դրանք մարտական հերթապահությունում ընդգրկելու վերաբերյալ։

Նշենք, որ ՌՍ-26 «Ռուբեժ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների թռիչքի առավելագույն հեռավորությունը 11 հազար կմ է, այն կարող է համալրվել ընդհանուր առմամբ 150-ից 300 կիլոտոննա հզորությամբ 4 մարտագլխիկով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *