Թուրքիան ծրագրում է ավելացնել սահմանային ամրությունների և պահակակետերի թիվը

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնել է, որ պաշտպանության նախարարության սահմանապահ ամրությունների կառուցման, ինչպես նաև քաղաքաշինության նախարարության ներդրումների ծրագրով նախատեսվում էր 2011-ից 2015 թթ. կառուցել 510 ռազմական սահմանապահ ամրություն և պահակակետ, սակայն կառուցվել է միայն 253-ը։ Այս մասին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը։

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ զորավարժությունը Սիրիայի սահմանին

Թուրքիայի ԶՈւ հայտարարությունում նշվում է, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրվանից երկրի սահմանների պաշտպանությունը վստահվել է ցամաքային զորքերին և ժանդարմերիայի հրամանատարությանը։ Ներկայումս սահմանապահ ստորաբաժանումները զբաղվում են հիմնականում անօրինական սահմանախախտումների դեմ պայքարով, ու անչափ կարևոր է սահմանային նոր դիտակետերի կառուցումը։

Թուրքիայի սահմաններում դեռևս բաց, անվերահսկելի կետերի առկայության մասին խոսելով՝ Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաների և ինժեներական կառույցների միջոցով այդ տարածքների վրա հսկողություն սահմանել՝ օգտագործելով հնարավորինս քիչ թվով զինանձնակազմ։ Այդ նպատակով դեռևս 2008-ին համաձայնագիր է ստորագրվել Թուրքիայի պաշտպանության, ֆինանսների և ներքին գործերի նախարարությունների միջև։ Ծրագրով նախատեսվել է 2011-ից 2015 թվականներին կառուցել ընդհանուր առմամբ 510 սահմանային պահակակետ, սակայն կառուցվել է միյան 253-ը։

Հետևաբար Թուրքիայում մտադիր են ակտիվացնել սահմանակետերի շինարարությունը և հասցնել նախատեսված քանակի:

Հավելենք, որ Թուրքիայի տարածքով են անցնում «Իսլամական պետություն», ինչպես նաև Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործունեություն ծավալող այլ խմբավորումներին անդամակցել ցանկացող գրոհայինները։ Այս թեմայով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն 2015-ի հունվարի 15-ին հայտարարել էր, որ Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ մոտ 910 կմ սահման ունի, եթե այդ սահմանի ցանկացած տեղում մի մարդ դնեն, ապա նա անպայման սահմանն անցնելու մի ճանապարհ կգտնի։

Հիշեցնենք, որ Սիրիայում և Իրաքում ընթացքող գործողությունների հետևանքով երկու երկրներից՝ մասնավորապես Սիրիայից 2014-ից սկսած մեծ թվով մարդիկ ներթափանցում են Թուրքիա։

One response to “Թուրքիան ծրագրում է ավելացնել սահմանային ամրությունների և պահակակետերի թիվը

  1. Pingback: Ռազմաշաբաթ․ Թուրքիա․ 14-20 հունիսի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *