Daily Archives: Սեպտեմբեր 16, 2013

Թուրքական կործանիչները կրակ են բացել սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա

Մի-17-ի կործանման վայրը Սեպտեմբեր 16, 2013 22:50 | RAZM.INFO - Թուրքիայի զինված ուժերը կրակ է բացել Սիրիայի ռազմաօդային ուժերի Մի-17 ուղղաթիռի վրա և վայր գցել այն: Տեղեկությունը հաստատել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբում ու երկրի կառավարությունում: Continue reading

Ազատամարտիկների խորհուրդը վաղը նիստ ունի

Սեպտեմբեր 16, 2013 18:54 | RAZM.INFO - Ազատամարտիկների խորհուրդը սեպտեմբերի 11-ին հանդիպել էր պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հանդիպման ընթացքում ազատամարտիկներին ներկայացվել է, թե ինչ է արվել այս մեկ ու կես ամսվա ընթացքում։ Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը Ռազմինֆոյիհետ զրույցում նշեց, որ որոշակի առաջընթաց կա։ «Կարծես թե հունվարից կամավոր ազատամարտիկների մասին օրենքը կաշխատի ու կհստակեցվի նրանց սոցիալական փաթեթը»,- նշեց Ավետիսյանը։ Ըստ Ավետիսյանի՝ մոտ 10 օրից դարձյալ հանդիպելու են փոխնախարարի հետ և քննարկելու են մյուս հարցերը։ Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը հավելեց, որ վաղը՝ սեպտեմբերի 17-ին, խորհուրդը նիստ է հրավիրել, որտեղ քննարկելու են պայքարի իրենց հետագա քայլերը։ Այն հարցին, թե Արցախ այցելությունն ինչու չստացվեց, Ավետիսյանը պատասխանեց. «Մենք նույնիսկ իրավաբանի հետ հստակեցրինք մեր որոշումը։ Այստեղ ազգային անվտանգության հարց կար, պետք չէր, որ մեր քայլով որոշակիորեն վնասեինք արցախյան հակամարտության գործին»։ Պահեստազորի փոխգնդապետը տեղեկացրեց նաև, որ օրերս նրանք նորից կհամախմբեն իրենց կողմնակիցներին, բայց դեռ անելիքները պետք է խորհրդում քննարկեն։

Գերմանիայի ռազմածովային ուժերը զինվել է նոր նավով

Սեպտեմբեր 16, 2013 18:29 | RAZM.INFO - Գերմանիայի Վիլհելմսխաֆեն քաղաքի ՌԾՈւ ռազմաբազայում սեպտեմբերի 13-ին կայացել է «Բեռլին» նախագծի «Բոնն» Ա1413 նավի՝ զինված ուժերին հանձնելու հանդիսավոր արարողությունը։ Continue reading

Նիգերիայում շարք են վերադարձնում դուրս գրված ռազմական ինքնաթիռներ

Սեպտեմբեր 16, 2013 18:27 | RAZM.INFO - Նիգերիայի ռազմաօդային ուժերը նորից շարք է վերադարձրել նախկինում դուրս գրած 6 ուսումնամարտական Alpha Jet և մեկ բեռնատար C-130H ինքնաթիռներ։ Մինչև նորից շարք վերադարձնելը տեխնիկան վերանորոգման փուլ է անցել։ Continue reading

Նախիջևանում մահացած զինվորի մայրը չի հավատում ինքնասպանության վարկածին

Սեպտեմբեր 16, 2013 17:07 | RAZM.INFO - 2013-ի սեպտեմբերի 5-ին հայտնի էր դարձել, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության ԶՈւ-ն ոչ մարտական կորուստ է ունեցել։ 25-ամյա զինծառայողՍավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին Continue reading

Հնդկաստանը պատրաստվում է C-130J-30-ի նոր խմբաքանակ գնել

C-130J-30 Սեպտեմբեր 16, 2013 16:27 | RAZM.INFO - Հնդկաստանը պատրաստվում է հավելյալ 6 միավեր C-130J-30 բեռնատար ինքնաթիռ գնել Միացյալ Նահանգներից։ Ինքնաթիռները գնելու մտադրություն հավանության է արժանացել Continue reading

Զինվորները սովորում են ազգային ռազմապարեր (ֆոտո, վիդեո)

Զինվորը սովորում է Յարխուշտա Սեպտեմբեր 16, 2013 16:24 | RAZM.INFO - Սեպտեմբերի 14-ին ՀՀ ԶՈւ կապի զորքերի կազմավորման 21-ամյակի օրը ՊՆ զորամասերից մեկում «Պարենք հայերեն» նախաձեռնությունը զորամասի հրամանատարության հրավերով կազմակերպել էր ազգային պարերի ուսուցման բաց դաս։ Continue reading

Եգիպտոսի իշխանություններն իսլամիստներից հետ են գրավել Դելհա քաղաքը

Եգիպտոս. արխիվային կադր Սեպտեմբեր 16, 2013 15:25 | RAZM.INFO - Եգիպտոսի բանակն ու ոստիկանությունը սեպտեմբերի 16-ին վերահսկողություն են սահմանել Դելհա քաղաքում, որն ավելի վաղ անցել էր գահընկեց նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակից իսլամիստներին։ Continue reading

Աֆղանստանում պայթեցրել են ՆԱՏՕ զորքերի վառելիքի ավտոցիստեռնները

Սեպտեմբեր 16, 2013 14:02 | RAZM.INFO - Աֆղանստանի հարավ-արևմուտքում գրանցված պայթյունի հետևանքով ոչնչացվել է թվով 9 ավտոցիստեռն, որոնց միջոցով վառելանյութ էին տեղափոխում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերին։ Continue reading

Սիրիայում կռվող զինյալների շուրջ կեսը ծայրահեղական իսլամիստ է

Սեպտեմբեր 16, 2013 12:44 | RAZM.INFO - Այս տվյալները սեպտեմբերի 15-ին հրապարակել է The Telegraph պարբերականը՝ հղում անելով Janes IHS հետազոտական կենտրոնի ուսումնասիրությանը։ Continue reading