Գերմանիայի Վիլհելմսխաֆեն քաղաքի ՌԾՈւ ռազմաբազայում սեպտեմբերի 13-ին կայացել է «Բեռլին» նախագծի «Բոնն» Ա1413 նավի՝ զինված ուժերին հանձնելու հանդիսավոր արարողությունը։
Նավի կառուցումն իրականացրել է ARGE կոնսորցիումը, որն ընդգրկում է 4 գերմանական նավաշինական ընկերություններ՝ «Լուրսեն Վերֆտ», «Ֆլենսբուրգեր ֆարցոյգբաու գեզելշաֆթ», «ԹիսսենԿրուպ մերին սիստեմզ» ու «Պենե վերֆտ»։
Նավը ջուրն է իջեցվել արարողությունը կայացել էր դեռևս 2012-ի հունիսի 7-ին։
Նշենք, որ նավը նախատեսված է ծովային ստորաբաժանումների մարտական գործողությունների ապահովման համար։ Բացի այդ, այն կիրառելի է արտակարգ իրավիճակներում և բնական աղետների հետևանքները չեզոքացնելու նպատակով։
Հավելենք, որ նոր նավի նախագծման ընթացքում հաշվի են առել «Բեռլին» 1411 և «Ֆրանկֆուրտ Մայնի վրա» 1412 ռազմանավերի շահագործման ժամանակ ի հայտ եկած նրբությունները։
Չնայած նրան, որ առաջին հայացքից այս բոլոր 3 ռազմանավերը նման են, այնուհանդերձ «Բոնն» նախագծում նշանակալից նորարարություններ կան. ուղղաթիռների կառավարման նոր ՌՏԿ, ավելի հզոր շարժիչ, օդափոխման ավելի կատարելագործված համակարգ և այլն։
Հիշեցնենք, որ Կանադայի պաշտպանության ազգային նախարարությունը հաղթող է ճանաչել «Բոնն» նախագիծը՝ լիցքավորման ունիվերսալ JSS (Joint Support Ships) տրանսպորտային միջոցների մրցույթում։