Ազատամարտիկների խորհուրդը վաղը նիստ ունի

Ազատամարտիկների խորհուրդը սեպտեմբերի 11-ին հանդիպել էր պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Հանդիպման ընթացքում ազատամարտիկներին ներկայացվել է, թե ինչ է արվել այս մեկ ու կես ամսվա ընթացքում։

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը Ռազմինֆոյիհետ զրույցում նշեց, որ որոշակի առաջընթաց կա։

«Կարծես թե հունվարից կամավոր ազատամարտիկների մասին օրենքը կաշխատի ու կհստակեցվի նրանց սոցիալական փաթեթը»,- նշեց Ավետիսյանը։
Ըստ Ավետիսյանի՝ մոտ 10 օրից դարձյալ հանդիպելու են փոխնախարարի հետ և քննարկելու են մյուս հարցերը։

Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը հավելեց, որ վաղը՝ սեպտեմբերի 17-ին, խորհուրդը նիստ է հրավիրել, որտեղ քննարկելու են պայքարի իրենց հետագա քայլերը։

Այն հարցին, թե Արցախ այցելությունն ինչու չստացվեց, Ավետիսյանը պատասխանեց. «Մենք նույնիսկ իրավաբանի հետ հստակեցրինք մեր որոշումը։ Այստեղ ազգային անվտանգության հարց կար, պետք չէր, որ մեր քայլով որոշակիորեն վնասեինք արցախյան հակամարտության գործին»։

Պահեստազորի փոխգնդապետը տեղեկացրեց նաև, որ օրերս նրանք նորից կհամախմբեն իրենց կողմնակիցներին, բայց դեռ անելիքները պետք է խորհրդում քննարկեն։

One response to “Ազատամարտիկների խորհուրդը վաղը նիստ ունի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *