Սիրիայում կռվող զինյալների շուրջ կեսը ծայրահեղական իսլամիստ է

Այս տվյալները սեպտեմբերի 15-ին հրապարակել է The Telegraph պարբերականը՝ հղում անելով Janes IHS հետազոտական կենտրոնի ուսումնասիրությանը։

Ըստ աղբյուրի՝ մոտ 10 հազար զինյալ առավել ծայրահեղական խմբավորումների անդամ են, մասնավորապես, «ալ Նուսրայի ճակատ», «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն»: Այս խմբավորումներն աչքի են ընկնում դրսից ժամանած վարձու զինյալների անդամակցությամբ ու «ալ Կաիդայի» հետ սերտ կապերով։

Եվս 30-35 հազար զինյալներ, որոնք կրկին ծայրահեղական իսլամիստներ են, այնուհանդերձ ձգտում են իսլամական ֆունդամենտալիզմի գաղափարախոսությունը տարածել Սիրիայի ներսում, այլ ոչ թե դրա սահմաններից դուրս։

Միայն 30 հազար զինյալ է պատկանում չափավոր իսլամի ջատագովներին։

Հիշեցնենք, որ սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 100 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *