ՊԲ-ում զինծառայողը զոհվել է ծառայակցի կրակից. ՊՆ քննչական ծառայություն

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում զոհված Խաչատուր Խաչատրյանի վրա կրակ է արձակել ծառայակիցը։ Այս մասին նշել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 03։10-ի սահմաններում մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանը կրակ է արձակել, որից էլ վիրավորվել է Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: 05։00-ի սահմաններում Խաչատրյանը ստացած հրազենային վնասվածքից մահացել է զինվորական հոսպիտալում:

Ներկայում պարզվում են դեպքի մանրամասները: Փաստի առթիվ գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)»,- նշել է Մերի Սարգսյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03։10-ի սահմաններում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականի ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *