Նիգերիայում շարք են վերադարձնում դուրս գրված ռազմական ինքնաթիռներ

Նիգերիայի ռազմաօդային ուժերը նորից շարք է վերադարձրել նախկինում դուրս գրած 6 ուսումնամարտական Alpha Jet և մեկ բեռնատար C-130H ինքնաթիռներ։ Մինչև նորից շարք վերադարձնելը տեխնիկան վերանորոգման փուլ է անցել։

Alpha Jet

Alpha Jet

Ինքնաթիռների վերընդունման արարողությունն անցկացվել է Աբուջի օդանավակայանում, որին ներկա է եղել Նիգերիայի ղեկավարությունը։

Ներկայումս Նիգերիայում զգալի ավելացրել են սպառազինության նկատմամբ ուշադրությունը։ Մասնագետները տեղում վերանորոգում, արդիականացնում են զինտեխնիկան՝ առանց արտասահմանյան մասնագետների օգնության։
Այս պահին վերանորոգման փուլում են ևս 3 Alpha Jet ինքնաթիռ, ինչպես նաև MB-339 ուսումնական ինքնաթիռների արդիականացման պայմանագիր է կնքվել։

Ներկայում նիգերական զինանոցում ուղղաթիռների և ինքնաթիռների քանակի և մարտունակության վերաբերյալ որևէ հավաստի թիվ հնարավոր չէ նշել, քանի որ դրանցից մեծ մասն արդեն սպառել է իրեն, իսկ մյուս մասն էլ համարվում է դուրս գրված զինված ուժերից։

Բացի այդ, նույն Alpha Jet ինքնաթիռները վերջերս Մալիի հյուսիսում մասնակցել են ռազմական գործողություններին՝ աջակցելով կառավարական զորքերին դուրս մղել «ալ Կաիդայի» գրոհայիններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *