Հնդկաստանը պատրաստվում է C-130J-30-ի նոր խմբաքանակ գնել

Հնդկաստանը պատրաստվում է հավելյալ 6 միավեր C-130J-30 բեռնատար ինքնաթիռ գնել Միացյալ Նահանգներից։
Ինքնաթիռները գնելու մտադրություն հավանության է արժանացել Հնդկաստանի պաշտպանության նախարարության ռազմական գնումների խորհուրդը, տեղեկացնում է Defense News ռազմական հանդեսը։

C-130J-30

Հնդկաստանի ԶՈւ-ի C-130J-30 ինքնաթիռը վայրէջք է կատարում աշխարհի ամենաբարձր Դաուլաթ Բեգ Օլդի ռազմական օդանավակայան

Գործարքը կարող է կազմել շուրջ 1 մլրդ ամերիկյան դոլար և հայտարարվել սեպտեմբերի 27-ին կայանալիք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Հնդկաստանի վարչապետ Մանգմոհան Սինգհի հանդիպման ժամանակ, տեղեկացնում է «Ջեյնս»ռազմական հանդեսը։

Հնդկաստանի ռազմածովային ուժերը ներկայում ունեն 6 միավոր Super Hercules, որոնց ձեռքբերման պայմանագիրը կնքվել է Միացյալ Նահանգների հետ 2008 թվականին։ Պայմանագիրն արժեցել է 1,1 մլրդ ամերիկյան դոլար, իսկ վերջին ինքնաթիռը Հնդկաստանին հանձնվել է 2011 թվականին։

C-130J-30-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված և փոփոխված տարբերակն է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։
C-130J-30-ը կարող է տեղափոխել մինչև 128 հոգի կամ մինչև 20 տոննա բեռ։

Նշենք, որ օրերս Հնդկաստանի ռազմաօդային ուժերի C-130J-30 Super Hercules բեռնատար ինքնաթիռը վայրէջք է կատարել աշխարհի ամենաբարձր ռազմականօդանավակայանում՝ Դաուլաթ Բեգ Օլդիում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *