Daily Archives: Սեպտեմբեր 27, 2013

Հարավկորեական F-5 կործանիչն ուսումնական թռիչքի ժամանակ վայր է ընկել

F-5E Tiger II, Նկարը՝ IHS/Gareth Jennings Սեպտեմբեր 27, 2013 18:59 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, հարավկորեական F-5 Tiger II կործանիչը վայր է ընկել ուսումնական թռիչք իրականացնելիս։ Երբ անսարքություն է հայտնաբերվել, կործանիչի օդաչուին հանձնարարվել է շտապ վայրէջք կատարել Չժենդոուի ավիաբազայում, ինչը, սակայն, նա չի հասցրել անել։ Continue reading

Աբխազիայում զորավարժություն՝ «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի կիրառմամբ

Սեպտեմբեր 27, 2013 18:51 | RAZM.INFO - ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախույզները Աբխազիայում զորավարժության ժամանակ ոչնչացնում են պայմանական հակառակորդին՝ օգտագործելով արբանյակային նավիգացիոն «ԳԼՈՆԱՍՍ» համակարգ։ Այս մասին հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։ Continue reading

Ռուսական զրահատեխնիկան կարող է արտադրվել 3 պլատֆորմների հիմքի վրա

«Արմատա» տանկի հնարավոր տեսքը Սեպտեմբեր 27, 2013 18:41 | RAZM.INFO - ՌԴ կառավարությանն առընթեր ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռագոզինը նշել է, որ ռուսական զրահատեխնիկան ապագայում կարտադրվի միայն 3 պլատֆորմների հիմքի վրա։ Continue reading

Ադրբեջանում ականներից տուժածների թիվը շարունակում է աճել

Սեպտեմբեր 27, 2013 18:29 | RAZM.INFO - «Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական կազմակերպության նախագահ Հաֆիզ Սաֆիհանովը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում ականներից և չպայթած զինամթերքից տուժածների վիճակագրությանը: Continue reading

Ռուսաստանում պատրաստում են տանկիստ կանանց

Սեպտեմբեր 27, 2013 18:18 | RAZM.INFO - Ռուաստանի հեռավորարևելյան Պրիամուրյե շրջանում պատրաստում են կին տանկիստների երկու անձնակազմ։ Նրանք տանկեր վարելու հմտություններ կսովորեն առաջիկա 6 ամսում, իսկ հաջորդ տարի նախատեսված է, որ կմասնակցեն Ռուսաստանի տանկային բիաթլոնին։ Continue reading

ՌԴ ՊՆ-ն պատվիրել է Սկորպիոն-2Մ մեքենաներ

Սեպտեմբեր 27, 2013 18:10 | RAZM.INFO - ՌԴ պաշտպանության նախարարությունը «Զաշիտա» ընկերությանը պատվիրել է Զինված ուժերին մատակարարել «Սկորպիոն-2մ» զրահապատ մեքենայի փորձնական խմբաքանակ։ Continue reading

Ռազմական թմբկահարին սպանողները իրենց մեղքը չեն ընդունում

Սեպտեմբեր 27, 2013 17:06 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի արքայական հրաձգային գնդի թմբկահար Լի Ռիգբիի սպանության համար մեղադրվող երկու բրիտանացի մուսուլմաններն իրենց գործի նախնական լսումների ժամանակ հրաժարվել են իրենց մեղքն ընդունել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։ Continue reading

Լիբիան ստացել է 10 միավոր «Խրիզանտեմա-Ս» համակարգ

«Խրիզանտեմա-Ս» հակատանկային հրթիռային համալիրները Սեպտեմբեր 27, 2013 17:01 | RAZM.INFO - Ռուսաստանը սեպտեմբերի 24-ին Լիբիային է տրամադրել «Խրիզանտեմա-Ս» հակատանկային համակարգերի հերթական 10 միավորանոց խմբաքանակը։ Նախորդ 4 միավորը Լիբիային էին հանձնվել դեռևս Մուամմար Քադաֆիի կառավարման ժամանակ՝ 2010 թվականին։ Continue reading

Թուրքիան հայտարարեց տեղական արտադրության ինքնաթիռներ գնելու մասին

Հյուրքուշ ինքնաթիռ Սեպտեմբեր 27, 2013 16:12 | RAZM.INFO - Թուրքիայի ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ որոշվել է գնել թուրքական TAI ընկերության «Հյուրքուշ» ուսումնական ինքնաթիռներ։ Continue reading

ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն անցկացրին «Զգոն երկինք-2013» զորավարժությունը

Սեպտեմբեր 27, 2013 15:09 | RAZM.INFO - Ավարտվեց սեպտեմբերի 23-ին մեկնարկած հակաահաբեկչական «Զգոն երկինք-2013» զորավարժությունը։ Այն Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի համատեղ գործողություն է։ Continue reading