Ռուսաստանում պատրաստում են տանկիստ կանանց

Ռուաստանի հեռավորարևելյան Պրիամուրյե շրջանում պատրաստում են կին տանկիստների երկու անձնակազմ։ Նրանք տանկեր վարելու հմտություններ կսովորեն առաջիկա 6 ամսում, իսկ հաջորդ տարի նախատեսված է, որ կմասնակցեն Ռուսաստանի տանկային բիաթլոնին։

Կին տանկիստները

Կին տանկիստները

Կանայք արդեն 2 շաբաթ է, ինչ ուսումնասիրում են Տ-72 տանկի կառուցվածքը, սաղավարտախոսից (շլեմոֆոն) օգտվելու ձևն ու տարբեր վարժասարքերի վրա փորձում են խոցել թիրախներ։

Կանանց՝ տանկերի վրա վարժեցնելու ծրագիրը հնարավոր դարձավ, երբ ՌԴ ՊՆ-ն որոշեց ամեն տարի անցկացնել տանկային բիաթլոնի առաջնություն, որին կմասնակցեն թե´ կանայք, թե´ տղամարդիկ։ Կանանց վարժանքները անցկացնում են ՌԴ Արևելյան ռազմական օկրուգի մոտոհրաձգային բրիգադի կազմում։
Բրիգադի հրամանատար, գնդապետ Վասիլի Մուշլանովի խոսքով տանկիստ կանայք ընտրվել են ըստ իրենց ցանկության։ Ընտրվել է երկու անձնակազմ, որպեսզի նրանց միջև մրցակցություն լինի։

Կին տանկիստները վարժանքների են մասնակցում

Կին տանկիստները վարժանքների են մասնակցում

Առայժմ կանանց տրվում են հեշտ առաջադրանքներ, ինչպես նստել տանկի մեջ, գործարկել մեքենան ու շարժվել տեղից։ Տանկային գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Դմիտրի Ուսիկը նշում է, որ կանանց մոտ առայժմ որոշ վարժություններ չեն ստացվում։ Ծանր արկերը տանկի մեջ տեղադրելու գործում օգնում են, սակայն վարժանքների ընթացքում դա էլ կկարողանան։
Քննություններից հետո կանայք Խաբարովսկի տանկային ուսումնական զորամասում կանցնեն կրակային պատրաստություն ու հետագայում կմասնակցեն տանկային բիաթլոնին։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *