Ռազմական թմբկահարին սպանողները իրենց մեղքը չեն ընդունում

Մեծ Բրիտանիայի արքայական հրաձգային գնդի թմբկահար Լի Ռիգբիի սպանության համար մեղադրվող երկու բրիտանացի մուսուլմաններն իրենց գործի նախնական լսումների ժամանակ հրաժարվել են իրենց մեղքն ընդունել։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։

Լի Ռիգբի

Լի Ռիգբի

Նիգերիայից գաղթած 29-ամյա Մայքլ Ադեբոլաջոյին մեղադրում են երկու ոստիկանի նկատմամբ մահափորձ իրականացնելու, ինչպես նաև հրազենի անօրինական պահպանման համար։ Նրա հանցակցին՝ Մայքլ Ադեբովալեին էլ մեղադրում են սպանության մասնակցության համար։

Ըստ հետաքննության տվյալների՝ մայիսի 22-ին ցերեկը մեղադրյալները դանակներով հարձակվել և սպանել են արքայական հրաձգային գնդի թմբկահար Լի Ռիգբիին։

Բացի այդ, դեպքի վայրում գտնվողներից ևս մեկի՝ 22-ամյա Ռոյալ Բարնսի դեմ մեղադրանքներ են առաջադրվել «ահաբեկչություն կատարելու» համար, քանի որ վերջինս Արքայական հրաձգային գնդի թմբկահար Լի Ռիգբիի սպանությունից անմիջապես հետո նա «Մուսուլմանները ծիծաղում են բրիտանացի զինվորի մահվան վրա» վերատառությամբ տեսանյութ է պատրաստել ու տարածել։ Նրա դեմ կարող է մեղադրանք ներկայացվել նաև «երկրի սահմաններից դուրս ահաբեկչության քարոզելու համար»։

Հիշեցնենք, որ Բարնսը ձերբակալվել է օգոստոսի 9-ին 21-ամյա մի բրիտանուհու հետ։ Աղջկա ճակատագիրը դեռևս անհայտ է

Բրիտանիայի կառավարությունը այս սպանությունը որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Ըստ նախնական տվյալների՝ դատալսումները կսկսվեն 2013 թվականի նոյեմբերից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *