Ադրբեջանում ականներից տուժածների թիվը շարունակում է աճել

«Ադրբեջանական արշավ ընդդեմ ականների» հասարակական կազմակերպության նախագահ Հաֆիզ Սաֆիհանովը լրատվամիջոցների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանում ականներից և չպայթած զինամթերքից տուժածների վիճակագրությանը:

Ըստ այդմ, Ադրբեջանում ականի պայթյունից տուժածների ընդհանուր թիվը կազմում է 3000 մարդ, որոնցից 500-ը զոհվել են: Այս ցուցանիշը գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրները երկու անգամ:

ՀԿ-ի նախագահը հաղորդել է ևս մեկ ուշագրավ վիճակագրություն, համաձայն որի՝ Ադրբեջանում շուրջ կես միլիոն մարդ բնակվում է ականապատ տարածքներում:

Նշենք, որ Ադրբեջանում ականազերծմամբ զբաղվում է գլխավորապես ԱՆԱՄԱ ականազերծման ազգային գործակալությունը, որը 1998 թվականին հիմնադրումից ի վեր ականազերծել է 303 հակահետևակային և 473 հակատանկային ական, ինչպես նաև շուրջ 672 հազար չպայթած զինամթերք: Սակայն այս ցուցանիշներով հանդերձ, ականի պայթյունից տուժածների թիվն այդ երկրում շարունակում է աճել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *