ՌԴ Հարավային ռազմական օկրուգի հետախույզները Աբխազիայում զորավարժության ժամանակ ոչնչացնում են պայմանական հակառակորդին՝ օգտագործելով արբանյակային նավիգացիոն «ԳԼՈՆԱՍՍ» համակարգ։ Այս մասին հայտնում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «Վարժանքների ընթացքում հետախույզները գործնականորեն փորձարկում են հետախուզական դեպքերում համակարգի գործողությունը, սովորում են՝ ինչպես շարքից հանել պայմանական հակառակորդի հաղորդակցման միջոցները, դարան մտնելու և հարձակվելու մարտավարությունը, ինչպես նաև ժամանակակից տեղագրական և ԳԼՈՆԱՍՍ համակարգերի վերահսկում»։
Հարավային ռազմական օկրուգի տվյալներով՝ զորավարժությանը մասնակցող անձնակազմը կրակային պատրաստության խնդիրներն իրագործում է ԲՏՌ-80-ներից, դիպուկահար հրացաններից, «Պեչենեգ» գնդացիրներից և այլ տեսակի զենքերից։
Արբանյակային գլոբալ նավիգացիոն համակարգը մշակվել է դեռ ԽՍՀՄ պաշտպանության նախարարության պատվերով։ Այժմ վերահսկվում է ՌԴ ՊՆ-ի կողմից։ ԳԼՈՆԱՍՍ համակարգը նախատեսված է ցամաքային, ծովային, օդային և տիեզերական կետերում բազավորված անսահմանափակ թվով օգտագործողներին տեղորոշման տվյալներոբ ապահովելու համար։
Pingback: Հարավային ռազմական օկրուգը ՀՕՊ համակարգերի ղեկավարումը կիրականացնի արբանյակներով | Ռազմ.info