ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն անցկացրին «Զգոն երկինք-2013» զորավարժությունը

Ավարտվեց սեպտեմբերի 23-ին մեկնարկած հակաահաբեկչական «Զգոն երկինք-2013» զորավարժությունը։ Այն Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի համատեղ գործողություն է։

Սու-27

Սու-27

Զորավարժությունն անցել է 3 փուլով։ Ինչպես ավելի վաղը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տեղեկացրել էր ՌԴ-ՆԱՏՕ համակարգման կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Կեշենկովը, զորավարժությանը ՆԱՏՕ-ի կողմից կմասնակցեն Նորվեգիան, Լեհաստանը և Թուրքիան։

Առաջին փուլն իմիտացիոն է եղել, որի ժամանակ փորձարկվել են զորավարժության բոլոր օղակների աշխատանքները։ Իսկ ահա սեպտեմբերի 26-ին՝ զորավարժության ակտիվ փուլում, Կրասնոդարի երկրամասում ռուսական Սու-27 կործանիչները թուքական Ֆ-16 կործանիչների հետ հարկադիր վայրէջքի են տարել մարդատար ինքնաթիռը, որը գտնվում էր ահաբեկիչների ձեռքում։ Մարտական խնդիրն էր վերահսկել հանցագործների ամեն քայլն ու կանխել ողբերգությունը։
Ըստ զորավարժության պլանի՝ սովորական մարդատար ինքնաթիռը Մոսկվայից պետք է թռչեր Կրասնոդար։ Այդ ընթացքում անձնակազմի հետ օդանավ է բարձրանում նաև պայմանական ահաբեկիչների խումբը։ Սկզբնական շրջանում ամեն ինչ սովորականի պես է ընթանում, իսկ երբ ինքնաթիռն արդեն օդում է, պարզվում է, որ երկրորդ օդաչուի փոխարեն ահաբեկիչ է։

Ըստ կազմակերպիչների՝ զորավարժության ամենակարևոր նպատակն այն է, որ այսուհետ թույլ չտան կրկնել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի դեպքերը։ Եվ եթե նույնիսկ ինքնաթիռն արդեն ահաբեկիչների վերահսկողության տակ է, չթողնել մանիպուլյացիայի ենթարկել իրենց և վերահսկել նրանց գործողությունները։
Զորավարժության ընթացքում զինծառայողները ռուսական Սու-27-ի և թուրքական F-16 կործանիչների միջոցով կարողացան հարկադիր վայրէջքի տանել Տու-134 ինքնաթիռին և հենց տեղում հատուկ նշանակության զինծառայողների միջոցով վնասազերծել ահաբեկիչներին։

Նշենք, որ զորավարժության ողջ ընթացքում Ռուսաստանից զորավարժությանը մասնակցել են 1 միավոր Տու-154 և 4 միավոր Սու-27 ռազմական ինքնաթիռներ։ Թուրքիան ներկայացված էր 2 միավոր F-16 կործանիչներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *