ՌԴ ՊՆ-ն պատվիրել է Սկորպիոն-2Մ մեքենաներ

ՌԴ պաշտպանության նախարարությունը «Զաշիտա» ընկերությանը պատվիրել է Զինված ուժերին մատակարարել «Սկորպիոն-2մ» զրահապատ մեքենայի փորձնական խմբաքանակ։

Սկորպիոն-2Մ հատուկ մեքենան

Սկորպիոն-2Մ հատուկ մեքենան

Այս մասին RAE-2013 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է «Զաշիտայի» գլխավոր կոնստրուկտոր Դմիտրի Միտրյաևը։
Նախատեսված է, որ փորձնական խմբաքանակի մատակարարումն ու զինված ուժերում դրանց փորձարկումները կանցնեն 2014-ին։ Մատակարարվող մեքենաների քանակը չի հստակեցվում։

Նշենք, որ մեքենան նախագծվել է 2011-ին, կարող է թողարկվել մի քանի տարբերակով։ Գլխավոր կոնստրուկտորի խոսքով՝ պաշտպանության փոխնախարարը նշել է մարտական հանգույցով մեքենաների տրամադրման մասին։

Սկորպիոն-2Մ հատուկ մեքենան

Սկորպիոն-2Մ հատուկ մեքենան

Մեքենան նախատեսված է արտաճանապարհային երթևեկության համար ու ունի 116 ձիաուժանոց շարժիչ։ Առավելագույն արագությունը 130 կմ/ժ է։ Կարող է տեղափոխել մինչև 1 տոննա քաշով ծանրություն։ Մեքենայի ընդհանուր քաշը 3,5 տոննա, անձնակազմը՝ 2 հոգի։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *