Monthly Archives: Օգոստոս 2013

ԱՄՆ նախագահը Կոնգրեսին է կոչ արել որոշել Սիրիային հարված հասցնելու հարցը

Բարաք Օբամա Օգոստոս 31, 2013 22:28 | RAZM.INFO - Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, սակայն անհրաժեշտ է համարել նաև Կոնգրեսի որոշումը: Համապատասխան հայտարարությունը նա արել է օգոստոսի 31-ին: Continue reading

Ադրբեջանական բանակ Օգոստոս 31, 2013 19:06 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է հերթական ոչ մարտական զոհի մասին տեղեկությունը: Continue reading

Ադրբեջանում մեկնարկում են դիպուկահարների դասընթացները

Օգոստոս 31, 2013 17:27 | RAZM.INFO - Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության շրջանակներում գործող «Ռազմահայրենասիրություն և մասնագետների պատրաստում» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ դիպուկահարների դասընթացները մեկնարկում են: Continue reading

Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 25-31

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ Օգոստոս 31, 2013 12:21 | RAZM.INFO - Թուրքական ԶՈւ 112 մլն դոլար կծախսի Կոբրա զրահամեքենաների համար։ Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռն անդրանիկ թռիչքը կատարեց։ Մահվան ելքով միջադեպեր։ Զանգվածային թունավորման դեպք։ Continue reading

Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 25-31

Օգոստոս 31, 2013 12:21 | RAZM.INFO - 3 զոհ՝ մեկ շաբաթում: Ադրբեջանի զինյալը մահացել է Սիրիայում: ԿԽՄԿ այցը՝ Ադրբեջանի ռազմագերուն: Իլհամ Ալիևի հրամանագրերը: Արցախյան պատերազմի վետերանները՝ բանտարկյալների մոտ:0Սաֆար Աբիևի հանդիպումները:Սլովենիայի պաշտպանության նախարարը՝ Ադրբեջանում: Continue reading

Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 25-31

Ադրբեջանցի ռազմագերին փոխանցվել է երրորդ երկիր Օգոստոս 31, 2013 12:20 | RAZM.INFO - Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել։ Հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ ՄԻՊ-ի դիրքորոշումը ռազմագերու հարցում։ Ազատամարտիկները ցույց են պլանավորել նաև Կապանում։ Continue reading

Օգոստոս 31, 2013 11:44 | RAZM.INFO - Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։ Ռազմինֆոն նման ձևաչափով ներկայացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները։ 22:40 ” Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, սակայն անհրաժեշտ է համարել նաև Կոնգրեսի որոշումը:

***

12:20 - Օգոստոսի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային ձեռնտու չէ ԱՄՆ-ի կողմից առաջարկված Սիրիայի հակամարտությանը «ռազմական սահմանափակ միջամտությունը»։ Վարչապետը պնդում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել։ Ավելին, Էրդողանի խոսքերով՝ Արևմուտքը պետք է Սիրիա ներխուժի գալիք շաբաթ՝ ռազմական գործողությունները ծավալելով այնքան ժամանակ, մինչև Բաշար Ասադը հեռանա։

***

12:15Իրանը կոչ է արել Թուրքիայի համատեղզբաղվել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներով։ Նման տեղեկություն է տարածել թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Անկարայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիրեզ Բիղդելիի հայտարարությանը։

***

11։50 ” Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՄԱԿ փորձագետների հեռանալը Սիրիայից փաստում է, որ ռազմական միջամտությունը մոտ է ու հավանական։ 11։48 ” Օգոստոսի 30-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիային քիմիական զենքի պաշարներ տրամադրելու համար։ Սիկորսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխանատու է ԽՍՀՄ-ի այդ քայլի համար, ուստի պետք է հետևեր ու վերահսկեր քիմիական զենքի պաշարների ճակատագիրը Սիրիայում։ Հիշեցնենք, որ Լեհաստանն այնուհանդերձ հրաժարվել է Սիրիայում ռազմական միջամտությանը մասնակցել։ 11։30 ” ՄԱԿ փորձագետների ու տեսուչների խումբը, որտեղ ընդգրկված են 13 հոգի, լքել է Սիրիան՝ օգոստոսի 31-ի վաղ առավոտյան հասնելով Լիբանան։ Համաձայն AFP-ի հաղորդած տվյալների՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ իրենց զեկույցը պետք է ներկայացվի մեկ կամ երկու շաբաթ անց։ Օգոստոսի 29-ի լրահոսը՝ այստեղ Օգոստոսի 30-ի լրահոսը՝ այստեղ

ՄԱԿ-ի փորձագետներն արդեն հեռացել են Սիրիայից

Օգոստոս 31, 2013 11:40 | RAZM.INFO - ՄԱԿ փորձագետների ու տեսուչների խումբը, որտեղ ընդգրկված են 13 հոգի, լքել է Սիրիան՝ օգոստոսի 31-ի վաղ առավոտյան հասնելով Լիբանան։ Continue reading

Իսպանիան դադարեցրել է Եգիպտոսին բեռնատար ինքնաթիռների տրամադրումը

Ս-295 Օգոստոս 31, 2013 11:19 | RAZM.INFO - Իսպանիան ժամանակավորապես սառեցրել է Եգիպտոսի հետ ռազմական արտադրանքի տրամադրման ընթացիկ բոլոր պայմանագրերը, այդ թվում նաև՝ 6 միավոր ՎՏԱ Ս-295 ինքնաթիռների տրամադրման պայմանագիրը։ Continue reading

Ադրբեջանցի ռազմագերին փոխանցվել է երրորդ երկիր

Ադրբեջանցի ռազմագերին փոխանցվել է երրորդ երկիր Օգոստոս 31, 2013 0:38 | RAZM.INFO - Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Continue reading