Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 25-31

Հակառակորդի գնդակից զինվոր է վիրավորվել։ Հակառակորդը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ ՄԻՊ-ի դիրքորոշումը ռազմագերու հարցում։ Ազատամարտիկները ցույց են պլանավորել նաև Կապանում։ ԵԱԴ-ը ՊՆ-ի հետ նախաձեռնել է մարտական պատրաստության դասընթաց։ Դպրոցի շենքը՝ ՀԱՊԿ ակադեմիային։ Ադրբեջանցի ռազմագերին տեղափոխվել է երրորդ երկիր։ Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնելու։

1. Օգոստոսի 28-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի գնդակից վիրավորվել է զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Նրա վիճակը բավարար է։

2. Հակառակորդը օգոստոսի 26-ին խախտել է հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Չինարի գյուղի հատվածում։

Խախտում է գրանցվել նաև օգոստոսի 27-ին, այս անգամ հայ-ադրբեջանական սահմանի Վայոց Ձորի մարզի հատվածում։ Ըստ Պն տվյալների՝ վերջինս սովորական խախտումներից մեկն է եղել, որևէ արտառոց դեպք չի գրանցվել։

3. Ադրբեջանական կողմում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործի վերաբերյալ ՄԻՊ գրասենյակը այդպես էլ հայտարարութուն չարեց։ Ռազմինֆոն զրուցեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Նաիրա Կարմիշալյանի հետ։ Ըստ մամուլի քարտուղարի՝քանի որ Կարմիր խաչն է զբաղվում ռազմագերու հարցերով, իրենք փորձել են չմիջամտել։ Նաիրա Կարմիշալյանը նշեց նաև, որ ՄԻՊ-ը գործին խառնվելու որևէ իրավասություն չունի։

4. Ռազմինֆոյի հետ զրույցում Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանը նշեց, որ նախատես էլ նստացույց անել նաև Կապանում։ Ըստ Ավետիսյանի՝ Կապանում արդեն իրենց սպասում են։ Իրենք ներկայացնելու են, թե ինչ վիճակում է գտնվում հարցը և ինչ նորություն ունեն։

5. Սեպտեմբերի 4-ից ՀՀ ՊՆ-ն «Երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ կսկսի «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը։ Դասընթացին կկարողանան մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները։ Այն բաղկացած է լինելու երկու մասից՝ տեսական և գործնական պարապունքներ ՀՀ ԶՈւ զորավարժարաններում։

6. Հայաստանի կառավարության որոշմամբ՝ Երևանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 հիմնական դպրոցի շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմադրամին։ Դպրոցը լուծարվել է աշակերտների թվաքանակի կտրուկ նվազման պատճառով։

7. Օգոստոսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է Հայաստանում ԿԽՄԿ գրասենյակի ղեկավար պարոն Լ. Կարաֆֆիին։ Հանդիպման ընթացքում Տոնոյանը նշել է, որ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազագերի Ֆիրուզ Ֆարաջևը բարեհաջող կերպով տեղափոխվել է անվտանգ, ապահով, բարեկեցիկ և ժողովրդավար երկիր, որտեղ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Փարաջևին երրորդ երկրում տրվել է փախստականի կարգավիճակ։

8. Սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահը պաշտոնական այցով Մոսկվա է մեկնելու, որի շրջանակներում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցություն։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *