Այսօր՝ օգոստոսի 31-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է հերթական ոչ մարտական զոհի մասին տեղեկությունը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ «դեպքը եղել է երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկում, 19-ամյա Թուրալ Զամանովը մահացել է սուր լեյկոզից: Նա հիվանդ էր տևական ժամանակ»:

Հայտնի է նաև, որ Զամանովը զորակոչվել էր 2012-ին Նեֆթչալիի շրջանից:

Հարց է ծագում՝ եթե ՊՆ-ն նշում է՝ հիվանդությունը տևական էր, ապա ինչու է լեյկոզով հիվանդ զինծառայողի դեպքը գրանցվել զորամասում, այլ ոչ թե հոսպիտալում կամ բժշկական այլ հաստատությունում:
Պաշտպանության նախարարությունն այս կապակցությամբ դեռևս մեկնաբանություններով հանդես չի եկել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *