Daily Archives: Օգոստոս 28, 2013

Իլհամ Ալիևը պարգևատրել է սահմանապահ ծառայության զինծառայողներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև Օգոստոս 28, 2013 18:50 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հրամանագրեր է ստորագրել։ Continue reading

ԶՈւ-ում մահվան ելքով քրգործերի վերանայման աշխատանքային խմբի նիստը հետաձգվում է

Օգոստոս 28, 2013 18:23 | RAZM.INFO - Հայաստանի զինված ուժերում մահվան ելքով ավարտված քրեական գործերի վերանայման աշխատանքային խումբը (այսուհետ՝ Խումբ) տեղեկացնում է, որ 2013 թվականի օգոստոսի 28-ին կայանալիք նախապես հայտարարված նիստը հետաձգվում է: Continue reading

Հակառակորդը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը

Օգոստոս 28, 2013 17:29 | RAZM.INFO - Երեկ՝ օգոստոսի 27-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Վայոց ձորի մարզի հատվածում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Continue reading

Իսրայելը նախաձեռնում է ՀՕՊ էշելոնային համակարգի զարգացումը

Դավթի պարսատիկ Օգոստոս 28, 2013 17:27 | RAZM.INFO - Իսրայելի զինված ուժերը նախաձեռնում են հակաօդային պաշտպանության էշելոնային համակարգի զարգացումը։ «Ռոյթերս» գործակալությունը, հղում տալով տեղի ռազմական ռադիոյին, գրում է, որ էշելոնայային համակարգում համատեղ գործադրվելու են ՀՕՊ ու ՀՀՊ հեռահարազդեցության Continue reading

Իրանը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ-ին 1953-ի հեղաշրջման համար

Օգոստոս 28, 2013 16:29 | RAZM.INFO - Իրանի խորհրդարանն օգոստոսի 28-ին առաջին ընթերցմամբ ընդունել է օրենք, որը պարտավորեցնում է երկրի կառավարությունը Միացյալ Նահանգների դեմ դատական հայց պատրաստել ԿՀՎ-ի՝ 1953 թվականի հեղաշրջմանը մասնակցելու համար։ Continue reading

Ադրբեջանի դպրոցներից մեկում ձեռքի նռնակ է հայտնաբերվել

Օգոստոս 28, 2013 16:10 | RAZM.INFO - Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել N234 դպրոցում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին։ Continue reading

Բելառուսը դադարեցրել է Սու-27-երի շահագործումը

Օգոստոս 28, 2013 15:34 | RAZM.INFO - Բելառուսի զինված ուժերը դադարեցրել էՍու-27 կործանիչների շահագործումը, սակայն ինքնաթիռները դեռևս գտնվում են սպառազինության մեջ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։ Continue reading

Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Բան Կի-Մունը՝ Սիրիայում ռազմական միջամության մասին

Օգոստոս 28, 2013 15:26 | RAZM.INFO - Մեծ Բրիտանիայի կառավարությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդին է ներկայացնելու հերթական բանաձևը Սիրիայի առնչությամբ։ Վարչապետ Դեվիդ Քեմերոնն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ բանաձևում քննադատվում է Սիրիայի կառավարությունը՝ քիմիական զենք կիրառելու համար,ինչպես նաև կոչ է արվում համապատասխան միջոցներ ձեռնարկել՝ Սիրիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Քեմերոնը չի մանրամասնել, թե ինչ նկատի ունի՝ «համապատասխան միջոցներ» ասելով։ Համաձայն վարչապետի խոսքերի՝ բանաձևը ներկայացվելու է ՄԱԿ ԱԽ մշտական անդամների քննարկմանն այսօր՝ օգոստոսի 28-ի երեկոյան։ Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը հայտարարել էր, որ ՄԱԿ ԱԽ-ն պարտավոր է անհապաղ միջամտել Սիրիայի իրավիճակին, ՄԱԿ-ն էլ պետք է միասնություն ցուցաբերի այս հարցում։ «Մենք պետք է անմիջապես արձագանքեք Սիրիայում ողբերգալից իրավիճակին»,-ասել է գլխավոր քարտուղարը։ Կի-Մունը ևս խուսափել է «միջամտություն» ասվածի առավել հստակեցնելուց։ Հիշեցնենք, որ Չակ Հեյգելը BBC-ին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ ԶՈւ-ն արդեն պատրաստ վիճակի է բերված՝ Սիրիայի կառավարական զորքերին հարվածներ հասցնելու նպատակով։ Նրանք սպասում են Բարաք Օբամայի հրամանին։ Ներկա դրությամբ Սիրիայում իրավիճակը շարունակվում է լարված մնալ։ Պարբերաբար ստացվում են հակասական տեղեկություններ ամենատարբեր ոչ պաշտոնական աղբյուրներից, որոնց իսկությունը ստուգելը բարդ է։ Արևմտյան լրատվամիջոցները գրում են քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ ԱՄՆ հետախուզության ունեցած ապացույցների մասին։ Պարզ է միայն, որ ՌԴ ու ԱՄՆ քննարկումները՝ Սիրիայի հարցով խաղաղ բանակցություններ սկսելու առնչությամբ, հետաձգվում են։ ՄԱԿ-ի փորձագետները ևս չեն շտապում զեկույց ներկայացնել։  

Բելառուսի և ՌԴ-ի համատեղ ՀՕՊ համակարգի հրամանատարի անունը հայտնի է

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր Օգոստոս 28, 2013 15:02 | RAZM.INFO - Ռուսաստանի և Բելառուսի Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։ Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը Continue reading

Դատական հայց՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի եղբոր դեմ

Օգոստոս 28, 2013 14:26 | RAZM.INFO - Ադրբեջանի Dəmirbank-ը (Դեմիրբանկ) դատական հայց է ներկայացնելու ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հարազատ եղբոր դեմ։ Բանկի ներկայացուցիչ Իլհամ Հասանովի խոսքերով՝ Ալիքրամ Ջամալովը Continue reading