Երեկ՝ օգոստոսի 27-ին, հայ-ադրբեջանական սահմանագծի Վայոց ձորի մարզի հատվածում հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում նշեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Ըստ նախարարության տվյալների՝ սովորական խախտումներից մեկն է եղել, որևէ արտառոց դեպք չի գրանցվել։
Նշենք, որ վերջին շրջանում հակառակորդը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակելով նաև հայկական սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։