Դատական հայց՝ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարի եղբոր դեմ

Ադրբեջանի Dəmirbank-ը (Դեմիրբանկ) դատական հայց է ներկայացնելու ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի հարազատ եղբոր դեմ։
Բանկի ներկայացուցիչ Իլհամ Հասանովի խոսքերով՝ Ալիքրամ Ջամալովը, ստեղծելով «Գաջի Ջեմալխան» ընկերությունը, 2010-ի մայիսի 26-ին Dəmirbank-ից 3 մլն 950 հազար մանաթի (մոտ 5 մլն 39 հազար ԱՄՆ դոլար) վարկ է վերցրել։

Հասանովը վկայում է, որ մինչ այժմ Ջամալովը ոչ մի վճարում չի կատարել։ Ավելին, վճարումների մասին խոսք գնալու ժամանակ Ջամալովը խուսափում է պատասխանից՝ միշտ հիշատակելով ու շահարկելով ռազմարդյունաբերության նախարարի անունը։

Նշենք, որ ներկա դրությամբ Ջամալովի պարտքը բանկին կազմում է ավելի քան 5 մլն դոլար։

Նրա հիմնած կազմակերպությունը ֆերմերային ընկերություն է, որը գործում է Շիրվանի ու Սալյանսկի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *