Իլհամ Ալիևը պարգևատրել է սահմանապահ ծառայության զինծառայողներին

Այսօր՝ օգոստոսի 28-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր հրամանագրեր է ստորագրել։
Առաջնորդվելով 24 հոդվածի 109 մասով՝ Սահմանային պետական ծառայության կադրերի ղեկավարման բաժնի պետ գնդապետ Էլչին Զաուր օղլու Իբրահիմովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

Իլհամ Ալիև

Իլհամ Ալիև

Բացի այդ, Սահմանապահ ծառայության զինծառայողներին շնորհվել են շքանշաններ։ Մասնավորապես, գեներալ-մայորներ Աբդուլաև Ջավիդ Միրհամզա օղլուն և Սադիգով Ռաշադ Հեյդար օղլուն պարգևատրվել են «Հայրենիքի ծառայության համար» երկրորդ աստիճանի շքանշանով, Հալիլով Ասքեր Սաբիր օղլուն՝ «Հայրենիքի համար» մեդալով, Ալեքբերով Ազադ Գաչայ օղլուն ու Շաֆիև Աքիֆ Ալի օղլուն՝ «Ռազմական ծառայությունների համար» մեդալով։
Մեդալներով ու շքանշաններով պարգևատրված մյուս զինծառայողների շարքերում են կապիտաններ, մայորներ, ավագ լեյտենանտներ, գնդապետներ՝ թվով 37 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *