Ադրբեջանի դպրոցներից մեկում ձեռքի նռնակ է հայտնաբերվել

Ադրբեջանի ԱԻՆ պաշտոնական կայքը հաղորդագրություն է տարածել N234 դպրոցում պայթուցիկ սարք հայտնաբերելու մասին։
Ըստ հաղորդագրության՝ պայթուցիկը հայտնաբերվել է Խազարի շրջանի դպրոցում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ ԱԻՆ-ի և այլ գերատեսչությունների համապատասխան մասնագետները աշխատանքներ են տարել դպրոցի տարածքում՝ սահմանելով, որ պայթուցիկը ՌԳ-42 ձեռքի նռնակ է, որն օգտագործման ենթակա չէ։

Պայթուցիկի հայտնաբերման աշխատանքներն ավարտվել են 01։00-ի սահմաններում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *