Ռուսաստանի և Բելառուսի Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Օլեգ Դվիգալևը։ Այս մասին օգոստոսի 27-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը, փոխանցում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։
«Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի հրամանատարին նշանակում են Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ համատեղ համաձայնությամբ։ Նման որոշում ընդունվել է՝ հրամանատար է նշանակվել Բելառուսի զինված ուժերի ՌՕՈւ և ՀՕՊ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովը»,-հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարը։
Ռուսաստանն ու Բելառուսը դեռ 90-ական թվականներից բանակցություններ էին վարում համատեղ ՀՕՊ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ ՌԴ և Բելառուսի պաշտպանության նախարարները դեռ 2009 թվականին ստորագրել էին Միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագիր, որը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վավերացրել է 2012 թվականին։
Համատեղ ՀՕՊ համակարգի կյանքի կոչումը ձգձգվում էր այն պատճառով, որ պաշտոնական Մինսկն ինքն էր ցանկանում ղեկավարել համակարգը։