Արևմուտքը մեղադրում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին օգոստոսի 21-ին քիմիական զենք կիրառելու համար, ինչի հետևանքով Սիրիայում մեծանում է արտաքին ռազմական միջամտության հավանականությունը։

Ռազմինֆոն նման ձևաչափով ներկայացնում է Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տվյալ օրվա ուշագրավ իրադարձությունները։

22:40 ” Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սպիտակ տունը կողմ է Սիրիային ռազմական հարված հասցնելուն, սակայն անհրաժեշտ է համարել նաև Կոնգրեսի որոշումը:

***

12:20 ” Օգոստոսի 30-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային ձեռնտու չէ ԱՄՆ-ի կողմից առաջարկված Սիրիայի հակամարտությանը «ռազմական սահմանափակ միջամտությունը»։ Վարչապետը պնդում է լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսել։ Ավելին, Էրդողանի խոսքերով՝ Արևմուտքը պետք է Սիրիա ներխուժի գալիք շաբաթ՝ ռազմական գործողությունները ծավալելով այնքան ժամանակ, մինչև Բաշար Ասադը հեռանա։

***

12:15Իրանը կոչ է արել Թուրքիայի համատեղզբաղվել Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման աշխատանքներով։ Նման տեղեկություն է տարածել թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ հղում կատարելով Անկարայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիրեզ Բիղդելիի հայտարարությանը։

***

11։50 ” Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ ՄԱԿ փորձագետների հեռանալը Սիրիայից փաստում է, որ ռազմական միջամտությունը մոտ է ու հավանական։

11։48 ” Օգոստոսի 30-ին Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին մեղադրել է Ռուսաստանին՝ Սիրիային քիմիական զենքի պաշարներ տրամադրելու համար։ Սիկորսկին ընդգծել է, որ Ռուսաստանը պատասխանատու է ԽՍՀՄ-ի այդ քայլի համար, ուստի պետք է հետևեր ու վերահսկեր քիմիական զենքի պաշարների ճակատագիրը Սիրիայում։ Հիշեցնենք, որ Լեհաստանն այնուհանդերձ հրաժարվել է Սիրիայում ռազմական միջամտությանը մասնակցել։

11։30 ” ՄԱԿ փորձագետների ու տեսուչների խումբը, որտեղ ընդգրկված են 13 հոգի, լքել է Սիրիան՝ օգոստոսի 31-ի վաղ առավոտյան հասնելով Լիբանան։ Համաձայն AFP-ի հաղորդած տվյալների՝ Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ իրենց զեկույցը պետք է ներկայացվի մեկ կամ երկու շաբաթ անց։

Օգոստոսի 29-ի լրահոսը՝ այստեղ

Օգոստոսի 30-ի լրահոսը՝ այստեղ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *