Author Archives: Մ. Յալանուզյան

1993-ի թեժ ամառը. ռազմական գործողություններ

Սաֆար Աբիևի՝ Սամվել Բաբայանին ուղղված նամակներից Օգոստոս 22, 2013 15:00 | RAZM.INFO - 1993-ի ամառը հագեցած էր ռազմաքաղաքական ու տարածաշրջանային սրընթաց զարգացումներով և Արցախի ռազմաճակատներում հայերի հաղթանակներով: Իրադարձությունների այս ընթացքը սկսվել էր դեռ 93-ի գարնանը, երբ հայկական ուժերն ազատագրել էին Քարվաճառը: Continue reading

ՌԴ-ում հոսպիտալների լուծարումը ժամանակավորապես դադարեցվել է

Նոյեմբեր 14, 2012 13:59 | RAZM.INFO - ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել է դադարեցնել ռազմական հոսպիտալների լուծարման գործընթացը: Այս մասին նա հայտնել է Պլեսեցկում գտնվող ՌԴ ՊՆ 442-րդ հոսպիտալ կատարած այցելության ժամանակ: Continue reading

Իրանը նոր հրթիռներ է փորձարկել

Նոյեմբեր 14, 2012 12:42 | RAZM.INFO - Նոյեմբերի 13-ին Իրանը փորձարկել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգերը: Դրանք են` «Յա Զահրա 3» (Ya Zahra 3), «Քադեր» (Qader) հակահրթիռային պաշտպանության ռեակտիվ կայանները և «Սաֆատ» հրետանային համակարգը: Ըստ իրանական զինվորականների, նոր հրթիռային կայաններն օժտված են տեղաշարժման, բացազատման և քողարկման բարձր ցուցանիշներով: Continue reading

Շփման գծի մոտ ադրբեջանցի զինվոր է վիրավորվել

Նոյեմբեր 14, 2012 11:31 | RAZM.INFO - Հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ծանր վիրավորվել ու հոսպիտալ է տեղափոխվել ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մահիր Տահիր օղլի Զարբիևը։ Continue reading

ԱՄՆ-ն հրաժարվել է զենք տրամադրել Սիրիայի ապստամբներին

Նոյեմբեր 14, 2012 10:50 | RAZM.INFO - Միացյալ նահանգները հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ընդունում է սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցչի: ԱՄՆ-ն, սակայն, արել է մի շարք վերպահումներ. մասնավորապես, նշել է, որ ընդդիմությունը պետք է ստեղծի կազմակերպչական կառույցներ, տեխնիկական կոմիտեներ և պատրաստ լինի Սիրիայում «քաղաքական անցումային շրջանին»: Continue reading

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Նոյեմբեր 14, 2012 10:29 | RAZM.INFO - Համաձայն ՊՆ հաղորդագրության, նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, զորամասերի հրամանատարներ: Continue reading

Միջոցառումներ ՆԱՏՕ-Ադրբեջան համագործակցության շրջանակում

Նոյեմբեր 12, 2012 17:38 | RAZM.INFO - Նոյեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասնակցելու են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները: Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, հայտնում է, որ նոյեմբերի 13–16-ը Դրեզդենում տեղի կունենա նյութատեխնիկական մատակարարման փորձագետների մշտական խմբի հանդիպումը: Continue reading

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բիշքեկում է

Նոյեմբեր 12, 2012 13:57 | RAZM.INFO - Նոյեմբերի 11–14-ը աշխատանքային այցով Ղրղզստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այցի շրջանակներում նա հանդիպելու է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի, արտաքին գերատեսչության ղեկավար Էրլան Աբդիլդաևի և պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Տաբալդիևի հետ: Քննարկվելու են հավաքական անվտանգության ապահովման, դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ ԱԳ և պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման կազմակերպչական հարցերը: Continue reading

Աֆղանստանում բրիտանացի զինվոր է սպանվել «կանաչը կապույտի վրա» հարձակման հետևանքով

Նոյեմբեր 12, 2012 11:23 | RAZM.INFO - Նոյեմբերի 11-ին Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում աֆղանական բանակի համազգեստով մի մարդ կրակել և սպանել է միջազգային անվտանգության աջակցման ուժերի բրիտանացի զինծառայողի: Սպանվածը Շոտլանդական թագավորական գնդի 1-ին գումարտակից էր: Continue reading

Իրադրությունը Սիրիայում շաբաթ և կիրակի օրերին

Նոյեմբեր 12, 2012 10:42 | RAZM.INFO - — Մարտեր Ռաս ուլ Այն քաղաքում — Գոլանի բարձունքների իսրայելական հենակետերից մեկում սիրիական արկ է պայթել Նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը Սիրիայի կառավարական ուժերը սկսել են Թուրքիայի հետ սահմանակից Ռաս ուլ Այն բնակավայրում ամրացած ապստամբների դեմ ռազմական գործողությունը: Ըստ «Ռոյթերս» գործակալության, վերջին օրերին բնակավայրից շուրջ 10 հազար մարդ հեռացել է Թուրքիա` ռազմական գործողությունների ընթացքում կորուստներից խուսափելու համար: Կառավարական ուժերը օգտագործում են հրետանի, ուղղաթիռներ և տանկեր: Continue reading