Նոյեմբերի 11–14-ը աշխատանքային այցով Ղրղզստանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այցի շրջանակներում նա հանդիպելու է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևի, արտաքին գերատեսչության ղեկավար Էրլան Աբդիլդաևի և պաշտպանության խորհրդի քարտուղար Բուսուրմանկուլ Տաբալդիևի հետ: Քննարկվելու են հավաքական անվտանգության ապահովման, դեկտեմբերին կայանալիք ՀԱՊԿ ԱԳ և պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպման կազմակերպչական հարցերը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Մոսկվայում տեղի էր ունեցել ՀԱՊԿ Աֆղանստանի հարցերով ԱԳ նախարարների խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում քննարկվել էր Աֆղանստանում ստեղծված իրադրությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ուշադրություն էր դարձրել ԱՄԱԱՈՒ-ի (ISAF) ստորաբաժանումների և Աֆղանստանի միջև վստահության անկմանը, ինչի ցուցանիշն է ՆԱՏՕ զինծառայողների վրա աֆղանցի ուժայինների հարձակումների դեպքերի աճը:
Տես նաև`