Հայ-ադրբեջանական շփման գծի մոտ ծանր վիրավորվել ու հոսպիտալ է տեղափոխվել ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Մահիր Տահիր օղլի Զարբիևը։
Ադրբեջանական APA գործակալությունը հայտնում է, որ զինծառայողը վիրավորվել է ականի պայթյունից։ Գործակալության հաղորդմամբ, այդ տեղեկությունը հաստատել են նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։