ՌԴ-ում հոսպիտալների լուծարումը ժամանակավորապես դադարեցվել է

ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նորանշանակ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն որոշել է դադարեցնել ռազմական հոսպիտալների լուծարման գործընթացը: Այս մասին նա հայտնել է Պլեսեցկում գտնվող ՌԴ ՊՆ 442-րդ հոսպիտալ կատարած այցելության ժամանակ:

«Հոսպիտալների լուծարման գործընթացը դադարեցվում է: Դեկտեմբերի 1-ին կկայանա ռազմական բժշկության և դրա բյուջետային խնդիրների վերաբերյալ խորհրդակցություն»,- հայտարարել է Շոյգուն:

Առ այսօր Ռուսաստանի Դաշնությունում լուծարվել է շուրջ 20 ռազմական հոսպիտալ: Հիշեցնենք, որ ռազմական հոսպիտալների լուծարումն իրականացվում էր ռազմական բարեփոխումների շրջանակներում, որի ընթացքում նախատեսված էր մինչև 2012թ, վերջը լուծարել 191 հոսպիտալից 22-ը և զինվորական 124 պոլիկլինիկայից թողնել միայն 41-ը: Ռազմաբժշկական անձնակազմը նախատեսված էր կրճատել 2,8 անգամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *