Author Archives: Մ. Յալանուզյան

Վրաստան. ռազմաքաղաքական շաբաթվա ամփոփում. նոյեմբեր 5–11

Նոյեմբեր 12, 2012 9:38 | RAZM.INFO - • Դատարանը կասեցրել է Կալանդաձեի լիազորությունները • Վրաստան-ՆԱՏՕ համագործակցություն • Խաղաղապահ գումարտակը վերադարձել է Աֆղանստանից Նախորդ օրը ուշագրավ զարգացումներ են արձանագրվել Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբների պետ` Գեորգի Կալանդաձեի անձի շուրջ: Վրացական աղբյուրները հայտնել են, որ օրեր առաջ կալանավորված և գրավով ազատ արձակված Գեորգի Կալանդաձեն շարունակելու է զբաղեցնել Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբների պետի պաշտոնը: Continue reading

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության նոր պայմանագիր ստորագրելու համաձայնություն է ձեռք բերվել

Նոյեմբեր 9, 2012 20:52 | RAZM.INFO - Ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:Խորհրդի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Արթուր Բաղդասարյանը միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին է ներկայացրել 2012 թվականի հոկտեմբերի 15-ին Մոսկվայում իր և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման և «ՀՀ գործունեությունը ՀԱՊԿ շրջանակներում» խորագրով կլոր սեղանի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները: Continue reading

ԽՍՀՄ քաղաքները՝ ԱՄՆ միջուկային հարվածների թիրախ

Նոյեմբեր 6, 2012 19:11 | RAZM.INFO - Երկրորդ աշխարհամարտը դեռ պաշտոնապես չավարտված Խորհրդային Միությունն ու Միացյալ Նահանգները քաղաքական, գաղափարախոսական, տնտեսական այնքան տարաձայնություններ ունեին, որ արդեն 1945-ի օգոստոսին գրեթե պատերազմի եզրին էին: Continue reading

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված սեմինար

Նոյեմբեր 5, 2012 14:29 | RAZM.INFO - Այսօր Երևանում սկսվեց «Համագործակցային անվտանգության ամրապնդումը. ՆԱՏՕ-ի նոր գործընկերային քաղաքականության հավելյալ ներդրումը» թեմայով սեմինարը, որին մասնակցում են ՀՀ արտգործնախարարության, պաշտպանության նախարարության, ՆԱՏՕ-ի քարտուղարության ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Continue reading

Սիրիա ուղևորվող հայկական ինքնաթիռի վայրէջքն Էրզրումում նախապես պլանավորած էր

Հոկտեմբեր 15, 2012 13:47 | RAZM.INFO - Այսօր` կեսօրին ռուսական ՌԻԱՆՈՎՈՍՏԻ լրատվական գործակալությունը տեղեկություն է տարածել, որ թուրքական իշխանությունների պարտադրմամբ Էրզրումում վայրէջք է կատարել հայկական A-320 ինքնաթիռը: Այն մարդասիրական օգնություն էր տեղափոխում Հալեպի մեր հայրենակիցներին: Continue reading

Ուսումնական հրդեհ` Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը

Հոկտեմբեր 11, 2012 11:49 | RAZM.INFO - ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր` հոկտեմբերի 11-ին, ժամը 14.30-ին հրդեհի սցենարով ուսումնավարժություն կանցկացվի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատանը։ Ուսումնավարժանքին կմասնակցեն նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների ուժերը։ Աղբյուր` mes.am

Ինչպես 1993-ին իրանական զորքը մտավ Ադրբեջան

Օգոստոս 24, 2012 17:15 | RAZM.INFO - 93 թվականին՝ կրելով մի շարք լուրջ պարտություններ, Ադրբեջանը փորձեց Իրանին ներքաշել արցախյան պատերազմի մեջ՝ հավանաբար ակնկալելով, որ դա հնարավորություն կտա խաղի մեջ մտնել նաև Թուրքիային։ Continue reading

Հալեպում երկու հայ երիտասարդ է զոհվել

Օգոստոս 7, 2012 18:49 | RAZM.INFO - Այսօր երկու հայ երիտասարդներ զոհվել են Հալեպում ընթացող բախումների ժամանակ: Աղբյուրները նշում են, որ երիտասարդները զոհվել են կամավոր պահակային ծառայության ժամանակ: Ըստ որոշ տեղեկությունների` նրանց ավտոմեքենան սխալմամբ գնդակոծվել է յուրայինների կողմից: Այս տեղեկությունները դեռ վերջնական չեն:

Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Սիրիայում է

Օգոստոս 7, 2012 17:26 | RAZM.INFO - Ինչպես հաղորդում է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, օգոստոսի 7-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալիի հետ: «Սուրիա» հեռուստաընկերության տեղեկության համաձայն նրանք քննարկել են երկկողմանի հարաբերություններին և տարածաշրջանային իրադրությանն առնչվող հարցեր: Continue reading

Պայթյուն Դամասկոսի հեռուստատեսության շենքում (լրացված)

Օգոստոս 6, 2012 12:09 | RAZM.INFO - Դամասկոսի հեռուստահաղորդակցության շենքում օգոստոսի 6-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր չկան: Այս մասին հաղորդել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ-Զուաբին: «Փառք Աստծո, զոհեր չկան: Ունենք միայն թեթև վիրավորներ»,- «Ալ-Ահբարիա» հեռուստաընկերությանը հաղորդել է նա: Ինչպես հաղորդում է ՌԻԱ-ՆՈՎՈՍՏԻ գործակալությունը, առավոտյան զոհերի մասին տեղեկությունը հայտնել էր Սուրիա հեռուստաընկերությունը: Continue reading