Նոյեմբերին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մի շարք միջոցառումներ են նախատեսվում, որոնց մասնակցելու են Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները: Ադրբեջանական APA գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը, հայտնում է, որ նոյեմբերի 13–16-ը Դրեզդենում տեղի կունենա նյութատեխնիկական մատակարարման փորձագետների մշտական խմբի հանդիպումը:
ՆԱՏՕ-ի ուժերի պաշտպանության դասընթաց տեղի կունենա նոյեմբերի 19-ից 23-ը` Օբերամերգաուի ուսումնական կենտրոնում, իսկ Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը Անկարայում կմասնակցեն համատեղ զորավարժության: