Նոյեմբերի 11-ին Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում աֆղանական բանակի համազգեստով մի մարդ կրակել և սպանել է միջազգային անվտանգության աջակցման ուժերի բրիտանացի զինծառայողի: Սպանվածը Շոտլանդական թագավորական գնդի 1-ին գումարտակից էր:
ԱՄԱԱՈՒ-ի (ISAF) ներկայացուցիչները հայտնում են, որ միջադեպը «ներսից հարձակման» կամ, ինչպես ասում են արևմտյան լրատվամիջոցներում, «կանաչը կապույտի վրա» հարձակման հերթական դեպք է:
Ըստ տարբեր աղբյուրների` այս տարի ԱՄԱԱՈՒ-ի զինծառայողների վրա «ներքին հարձակման» 57 դեպք է արձանագրվել, ինչը էապես նվազեցնում է ՆԱՏՕ ուժերի և աֆղանական բանակի միջև վստահությունը: