Իրանը նոր հրթիռներ է փորձարկել

Նոյեմբերի 13-ին Իրանը փորձարկել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության նոր համակարգերը: Դրանք են` «Յա Զահրա 3» (Ya Zahra 3), «Քադեր» (Qader) հակահրթիռային պաշտպանության ռեակտիվ կայանները և «Սաֆատ» հրետանային համակարգը: Ըստ իրանական զինվորականների, նոր հրթիռային կայաններն օժտված են տեղաշարժման, բացազատման և քողարկման բարձր ցուցանիշներով:

Նոյեմբերի 12-ին Իրանի հյուսիսում մեկնարկած զորավարժությունն ընդգրկում է շուրջ 850 հզ քառակուսի կիլոմետր տարածք, որին մասնակցում են Իրանի ՀՕՊ համակարգերը, ավիացիան և շուրջ 8 հազար զինվորներ ու սպաներ:

Տես նաև
Իրանում ընթանում է ՀՕՊ և ՌՕՈՒ զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *