Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Համաձայն ՊՆ հաղորդագրության, նոյեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Զինված ուժերի կարգապահության, գաղափարադաստիարակչական և թիկունքային ապահովման որոշակի հարցերի վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր, առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, զորամասերի հրամանատարներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր, վեր են հանվել որոշակի թերություններ և ուղենշվել են հետագա ծրագրերը: ՀՀ պաշտպանության նախարարը հատուկ հանձնարարականներ է տվել ՀՀ Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *