Երկուշաբթի օրն Իրանում մեկնարկել է ՀՕՊ և ՌՕՈՒ համատեղ «Վիլայաթ-4» լայնամասշտաբ զորավաժությունը։ Ինչպես հաղորդում են իրանական ԶԼՄ-ները, զորավարժությանը մասնակցում են F-4, F-5, F-7, F-14, «Միրաժ» և ՄիԳ-29 կործանիչներ, Սու-24 ռմբակոծիչներ, հետախուզական և լիցքավորող ինքնաթիռներ, ինչպես նաև մի շարք զենիթահրթիռային համակարգեր`«HAWK», «Կվադրատ» («Կուբ» ԶՀՀ էքսպորտային տարբերակն է), «Ռապիռա», Ս-200 և այլն։
- Իրանի ցամաքային զորքերը զորավարժության ժամանակ
Ուշագրավ է, որ զորավարժության սցենարով նախատեսված է նաև ԱԹՍ-ների հայտնաբերում և ոչնչացում։ Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ և Իրանի հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ իրանական Սու-25 գրոհիչներն անհաջող փորձ էին կատարել ոչնչացնել Իրանի ջրային տարածքի մոտ հետախուզական առաջադրանք կատարող ամերիկյան «Պրեդատոր» ԱԹՍ-ն։ Բացառված չի, որ հենց այդ գրոհի ձախողումն էլ առիթ է դարձել, որ զորավարժության սցենարում մտցվի նաև նման առաջադրանքների մշակում։