ԱՄՆ-ն հրաժարվել է զենք տրամադրել Սիրիայի ապստամբներին

Միացյալ նահանգները հայտարարել է, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան ընդունում է սիրիական ժողովրդի օրինական ներկայացուցչի: ԱՄՆ-ն, սակայն, արել է մի շարք վերպահումներ. մասնավորապես, նշել է, որ ընդդիմությունը պետք է ստեղծի կազմակերպչական կառույցներ, տեխնիկական կոմիտեներ և պատրաստ լինի Սիրիայում «քաղաքական անցումային շրջանին»:

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հայտարարությունը, հավելել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զենք տրամադրել ընդդիմությանը: Թոները նաև ասել է, որ ընդդիմությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդիրը քննարկվելու է նոյեմբերի 16-ին, Լոնդոնում կայանալիք համաժողովի ժամանակ: Նշենք, որ առ այսօր ԱՄՆ-ն միջազգային տարբեր կառույցների միջոցով շուրջ 160 մլն դոլար օգնություն է տրամադրել Սիրիայի ընդդիմությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *