Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան երեկ՝ մարտի 21-ին հայտարարել է, որ իրենք ավարտել են Եմենում արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող «Վճռական փոթորիկ» ռազմական գործողությունը, սակայն շարունակելու են ուշադրության տակ պահել ու վերահսկել իրանամետ շիա հութիների գործողությունները Եմենում: Այս մասին հայտնում է բրիտանական Reuters լրատավական գործակալությունը՝ հղում անելով Սաուդյան Արաբիայից հեռարձակվող Arabiya TV հեռուստաալիքին:
Կոալիցիան հայտարարել է, որ իրենք կատարել են իրենց առջև դրված ռազմական խնդիրը, հեռացրել են ռազմական վտանգը Սաուդյան Արաբիայի և մյուս հարևան պետությունների սահամններից և այժմ մտնում են քաղաքական փուլ՝ կենտրոնանալով անվտանգության, հակաահաբեկչական պայքարի և Եմենին օգնություն տրամադրելու ու առկա խնդիրներին քաղաքական լուծում տալու վրա: Նոր գործողությունը, ինչպես նշվել է կոալիցիայի տարածած հայտարարությունում, կոչվում է «Վերականգնված հույս»:
Արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին հայտարարել է, որ նոր գործողությունն արդեն իսկ սկսել է և այն քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործողությունների համադրություն է:
Հիշեցնենք, որ փետրվարին իրանամետ հութիներն իշխանությունից հեռացրել էին երկրի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադին: Մարտի 24-ին Հադին ռազմական աջակցության խնդրանքով դիմել էր ՄԱԿ-ին: Սակայն չսպասելով ՄԱԿ ԱԽ համապատասխան որոշման՝ Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ մարտի 26-ին ռազմական գործողություններ էին սկսել Եմենում։
Հատկանշական է, որ հութիների առաջխաղացումը արաբական կոալիցիան պայմանավորում է վերջիններիս տրամադրվող իրանական օժանդակությամբ: Արաբական կոալիցիայի խոսնակ, գեներալ Ահմեդ Ասսերին մարտի 29-ին հայտարարել է, թե հութիների շարքում կռվում է 25-30 հազար զինյալ: Վերջիններս օրական ստանում են 100 ամերիկյան դոլարի չափ գումար, որը ևս ֆինանսավորվում է Իրանից: Ասսերին նաև նշել է, թե երբ ֆինանսավորումը դադարեցվի, հութիներից շատերը կհրաժարվեն կռվել: Թեև թե´ հութիները, թե´ Իրանը հերքում են այս լուրերը, նշենք, որ իրանական իշխանություններին բազմիցս մեղադրել են Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար, քանի որ այս տարածաշրջանում վերջիններս ունեն իրենց ուրույն շահերը:
Pingback: Իրանը Եմենում «Վճռական փոթորիկ» ռազմական գործողության ավարտը որակել է արաբական կոալիցիայի ձախողում | Ռազմ.info
Pingback: Չնայած «Վճռական փոթորիկ» գործողության ավարտին՝ ավիահարվածները Եմենում շարունակվում են | Ռազմ.info
Pingback: Սաուդյան Արաբիան ցամաքային զորքեր է մոտեցրել Եմենի սահմանին | Ռազմ.info
Pingback: Եմենում հնգօրյա զինադադար կհաստատվի | Ռազմ.info
Pingback: Եմենում հնգօրյա զինադադարի փորձը ձախողվեց. ավիահարվածները շարունակվում են | Ռազմ.info
Pingback: Հնգօրյա զինադադարից հետո Եմենի մայրաքաղաքը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել | Ռազմ.info
Pingback: ԱՄՆ-ը բանակցություններ է սկսել Եմենի ապստամբ հութիների հետ | Ռազմ.info
Pingback: Հութիները «Սկադ» հրթռիներով փորձել են ոչնչացնել Սաուդյանների ռազմաօդային բազաներից մեկը | Ռազմ.info
Pingback: Եմենի հութիների հետ բանակցությունները հետաձգվել են անժամկետ | Ռազմ.info
Pingback: Սաուդյան Արաբիան հերքում է Եմենի հութիների՝ «Սկադով» հարվածներն իր ռազմաբազային | Ռազմ.info
Pingback: Հութիները կորցրել են Եմենի՝ ռազմավարական նշականակության Ադեն քաղաքը | Ռազմ.info