Հութիները կորցրել են Եմենի՝ ռազմավարական նշականակության Ադեն քաղաքը

Հուլիսի 14-ին Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի աջակցությամբ հութի ապստամբներից հետ են գրավել երկրի հարավային, ռազմավարական նշականության Ադեն նավահանգստային քաղաքը, այդ թվում՝ օդանավակայանն ու հարևան Մուալլա և Խոր Մասքար արվարձանները: Այս մասին հաղորդում է բրիտանական Reuters լրատվական գործակալությունը:

Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ զինծառայողներ, ովքեր հութիներից հետ են վերցրել Ադենը

Եմենի վտարված կառավարությանը հավատարիմ զինծառայողներ, ովքեր հութիներից հետ են վերցրել Ադենը

Հութիները նահանջել են դեպի Թավահի արվարձան և դիմադրություն կազմակերպելով՝ դանդաղեցրել կոալիցիոն ուժերի առաջխաղացումը դեպի Քրաթեր (անվանում են նաև Քրայթեր, պաշտոանական անունը՝ Սիիրա) արվարձան: Մարտերը շարունակվել են նաև հուլիսի 15-ին:

Գործակալությունը հաղորդում է, որ այս երկու օրվա մարտերի արդյունքում զոհվել են տասնյակ զինծառայողներ և քաղաքացիականներ: Հութիները հայտարարել են, որ 2014-ին Եմենի մայրաքաղաք Սանայի և 2015-ի մարտ-ապրիլ ամիսներին երկրի արևելյան և հարավային հատվածները գրավելը հեղափոխության միայն մի փուլն է, և իրենք շարունակելու են պայքարը:

Վտարված կառավարության հավատարիմ ուժերի մամուլի խոսնակ Ալի ալ-Ահմադին հայտնել է, որ գործողությանը մասնակցած ռազմական մեքենաները տրամադրել են Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և հավելել, որ այս գործողության մասնակցած զինծառայողներից շատերը նախապես մարզվել են Սաուդյան Արաբիայի ռազմական ճամբարներում: Այս մասին հայտնում է ամերիկյան New York Times պարբերականը:

Նշենք, որ սա նակին կառավարական ուժերի և վերջիններիս աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի առաջին խոշոր հաղթանակն է իրանամետ, շիադավան հութիների նկատմամբ: Մինչ այս մարտի 26-ից իրականացվող օդային հարվածները լուրջ արդյունքներ չէին գրանցում, և  միան մեծ թվով քաղաքացիներ էին զոհվում:

Հատկանշական է, որ այս գործողությունից օրեր առաջ ՄԱԿ-ը պահանջել էր դադարեցնել օդային հարվածները՝ Եմեն մարդասիրական օգնություն հասցնելու համար, իսկ հուլիսի 13-ին հրապարակել տվյալներ, ըստ որոնց միայն վերջին 10 օրվա ընաթցքում ավիահարվածներից մահացել է 143, մարտի 26-ից մինչ օրս՝ 1600 քաղաքացի: Պահանջը մերժվել էր. Սաուդյան Արաբիան պարզաբանել էր, թե իրենք նախկին կառավարությունից հարվածները դադարեցնելու պահանջ չեն ստացել:

Հիշեցնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրել են երկրի նախագահին, գրավել երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվել են կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացել են նաև Ալ Քաիդայի և «Իսլամական պետության» ուժերը՝ որպես հակամարտության երրորդ և չորրորդ անկախ կողմեր:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվել է, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս, իսկ որոշ դեպքերում կռիվները մղվում են հենց Սաուդյան Արաբիայի տարածքում:

Հավելենք, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ եմենցիներին մարդասիրական օգնության հասցնելու նպատակով հուլիսի 10-ին փորձել են մեկշաբաթյա հարադադար հաստատել, քանի որ միջազգային կազմակերպության տվյալներով՝ Եմենի տարածքների մոտ 50 տոկոսի բնակչությունը չի կարողանում սնունդ հայթայթել: Երկրի 25 միլիոն բանկչությունից 21 միլիոնն այս կամ այն օգնության կարիք ունի, 13 միլիոն բնակչություն ունի սննդի կարիք, 9 միլիոնից ավելի դժվարանում է ջուր հայթայթել: Սակայն հրադադար հաստատելը չի հաջողվել, քանի որ արաբական կոալիցիան շարունակել է մարտերը: Նման փորձ է արվել նաև 2015-ի մայիսի 12-ին: Սակայն նույն օրը Սաուդյան Արաբիան խախտել է հրադադարը և ավիահարվածներ հասցրել երկրի մայրաքաղաքին, իսկ հրադադարի ժամկետի ավարտից հետո բախումները սկսվել են նոր թափով:

One response to “Հութիները կորցրել են Եմենի՝ ռազմավարական նշականակության Ադեն քաղաքը

  1. Pingback: Եմենի վտարանդի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հետ է վերադառնում երկիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *