Եմենում հնգօրյա զինադադարից ժամեր առաջ նոր ավիահարվածներ են հասցվել

Արևմտյան Եմենի Հաջջահ նահանգում մայիսի 12-ին օդային հարվածների հետևանքով զոհվել է 40, վիրավորվել՝ 50 մարդ: Եվս 20 զոհ և 50 վորավոր կա Ալ-Հուդայդա նահանգում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատավական գործակալությունը՝ հղում անելով հութիների լրատվական գործակալությանը:

Ավիահարվածներ Եմենի մայրաքաղաքա Սանայում՝ զինադադարի ուժ մեջ մտնելուց ժամեր անց

Ավիահարվածներ Եմենի մայրաքաղաքա Սանայում՝ զինադադարի ուժ մեջ մտնելուց ժամեր անց

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցած տվյալներով՝ ավիահարվածներ են եղել նաև մայրաքաղաք Սանայում, որոնք հասցվել են զինադադարի ուժի մեջ մտնելուց ժամեր առաջ:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակ, բրիգադի գեներալ Ահմեդ Ասերին հայտարարել է, որ մինչև զինադադարի ուժի մեջ մտնելուն նախորդած վերջին ժամերը հութիները շարունակել են կրկահարթի տակ պահել սահմանները, այդ պատճառով զինադադարն իրենց հույս չի ներշնչել:

Հատկանշական է նաև, որ կոալիցիայի գործողությունները համակարգող ԱՄՆ-ը նախազգուշացրել է Իրանին՝ «սադրիչ քայլերի չդիմել»՝ կապված այն հանգամանքի հետ, որ, ինչպես հայտարարել է պետդեպարտամենտի խոսնակ Ջեֆ Ռաթքեն (Jeff Rathke), իրենք Եմենի ափերին մոտեցող իրանական ռազմանավեր են նկատել: Ռաթկեն նաև կոչ է արել Իրանին ռազմանավեր ուղարկելու փոխարեն մարդասիրական օգնություն տրամադրել Արաբական թերակղզու բնակիչերին:

Վերոնշյալի վերաբերյալ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար հայտարարել է, թե իրենց ռազմանավերն ուղեկցել են մարդասիրական օգնություն հասցնող բեռնանավերին:

Հիշեցնենք, որ Եմենի ապստամբ շիադավան հութի ցեղերը մայիսի 10-ին ընդունել էին նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի՝ հնգօրյա զինադադարի վերաբերյալ առաջարկը, որի նպատակը տեղի բնակչությանը մարդասիրական օգնություն ստանալու հնարավորություն տալն էր: Չստացված զինադադարը ուժի մեջ էր մտել մայիսի 12-ին:

Ավելացնենք, որ Եմենի ներքին հակամարտության նոր փուլը սկսվել է 2015թ. փետրվար-մարտ ամիսներին, երբ տեղացի հութիական ցեղերը իշխանությունից հեռացրեցին երկրի նախագահին, գրավեցին երկրի մայրաքաղաքը: Հետագայում կռիվները շարունակվեցին կառավարական ուժերի և ապստամբական հութիների միջև, ինչին միացան նաև Ալ Քաիդայի ուժերը՝ որպես իշխանության ձգտող երրորդ ուժ:

Մարտի 26-ին Սաուդյան Արաբիան Արաբական թերակղզու մի շարք արաբական պետությունների հետ սկսել է ավիահարվածներ հասցնել հութիներին՝ պատճառաբանելով, որ ցանկանում է վերականգնել Եմենի օրինական կառավարիչների իշխանությունն ու դրանով ապահովել իր հարավային սահմանների անվտանգությունը: Ու թեև մարտի 21-ին հայտարարվեց, թե «Վճռական փոթորիկ» օպերացիան ավարտված է, ավիահարվածները շարունակվում են մինչ օրս:

Հատկանշական է նաև, որ զարգացող իրադարձությունների առիթով ապրիլի 14-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդը էմբարգո սահմանց ապստամբներին, մասնավորապես՝ «ալ Հուսի» շարժման ղեկավար Աբուլ Մալիք ալ-Հուսիին և Եմենի նախկին նախագահին ու վերջինիս որդուն զենք մատակարարելու վրա:

Նշենք, որ նմանօրինակ զարգացումները բերեցին նաև Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների լարմանը, քանի որ ենթադրվում է ՝վերջինս ոչ պաշտոնապես օգնում է հութիներին: Փոխադարձ մեղադրանքները թեև ռազմական առճակատման չեն հասցրել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան ապրիլի 28-ին առնվազն 7 ավիահարված է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի երթուղուն՝ չթողնելով, որ Իրանի՝ մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռ վայրեջք կատարի:

2 responses to “Եմենում հնգօրյա զինադադարից ժամեր առաջ նոր ավիահարվածներ են հասցվել

  1. Pingback: Հնգօրյա զինադադարից հետո Եմենի մայրաքաղաքը կրկին ավիահարվածների թիրախ է դարձել | Ռազմ.info

  2. Pingback: Հութիները կորցրել են Եմենի՝ ռազմավարական նշականակության Ադեն քաղաքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *