Այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում կանցակցվի վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի ամենալայնամասշտաբ զորավարժությունը՝ Trident Juncture-2015-ը: Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է զորավարժության ղեկավար, գեներալ Հանս-Լոթար Դոմրոսը. հայտնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը:
Զորավարժությանը մասնակցելու է 36000 զինծառայող՝ 30 պետությունից, որոցից 23-ը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ 7-ը՝ գործընկեր, որոնք են Ավստրիան, Ավստրալիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ֆինլանդիան, Մակեդոնիան, Շվեդիան և Ուկրաինան:
Մամուլի ասուլիսի ժամանակ նշվել է, որ նախորդ նմանատիպ լայնամասշտաբ զորավարժությունը՝ Strong Resolve-ը («Հզոր լուծում»), անցկացվել է 2002-ին։ Դրա ժամանակ էլ վերջնականապես կազմավորվել են ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը:
Աշնանն անցկացվելիք զորավարժությունը բաց է լինելու լրագրողների և դիտորդների համար: Գեներալ Դոմրոսը նշել է, որ իրենք զորավարժությունը դիտելու հրավեր են ուղարկելու նաև Ռուսաստանին, քանի որ ժամանակակից պետությունները հրավեր չստանալու դեպքում զորավարժությանը կհետևեն առանց թույլատվության. արբանյակները տալիս են այդ հնարավորությունը: Զորավարժության ղեկավարը նաև շեշտել է, որ իրենք խնդիր չունեն որևէ բան թաքցնելու:
Pingback: ՆԱՏՕ-ն կանցկացնի հետսառըպատերազմյան շրջանում օդադեսանտային ուժերի ամենածավալուն զորավարժությունը | Ռազմ.info