Վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնագծից 10-15կմ խորության վրա: ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշում են հակառակորդի օդուժի ուսումնամարտական թռիչքները և հետևում դրանց ուղերթին:
Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, տեղեկացնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՊԲ հրամանատարությունը զգուշացնում է, որ Արցախի օդային տարածքը խախտելու դեպքում, ՀՕՊ ուժերը կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները` հակառակորդի օդային թիրախները վերացնելու ուղղությամբ:
Հավելենք նաև, որ ՊԲ՝ հուլիսի 15-ին տարածած հաղորդագրությունում էլ նշվում էր, որ հակառակորդը սկսել է ինտենսիվ խախտել հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում` հրաձգային զինատեսակներից բացի հարավային ուղղությամբ կիրառելով նաև 60 մմ ականանետ:
Ըստ ՊԲ մամուլի ծառայության տվյալների՝առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
Pingback: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը Հայաստան | Ռազմ.info