ՆԱՏՕ-ն կանցկացնի հետսառըպատերազմյան շրջանում օդադեսանտային ուժերի ամենամեծ զորավարժությունը

Օգոստոսի 18-ին Գերմանիայում, Ռումինիայում, Բուլղարիայում և Իտալիայում մեկնարկել է  ՆԱՏՕ-ի Swift Response-15 զորավարժությունը, որին մասնակցում են զինծառայողներ Բուլղարիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իտալիայից, Նիդերլանդներից, Լեհաստանից, Պորտուգալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։

Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքում։

Դրվագ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունից

Դրվագ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համատեղ զորավարժությունից

Բրիտանական Telegraph հեղինակավոր պարբերականի փոխանցմամբ՝ Swift Response-15-ին մասնկացում է մոտ 5000 զինծառայող։ Նույն պարբերականը, հղում անելով ԱՄՆ բանակի տարածած հաղորդագրությանը, նշում է, որ Swift Response-15-ը հետսառըպատերազմյան շրջանում ՆԱՏՕ-ի՝ օդադեսանտային զորավարժություններից ամենալայնամասշտաբն է։ Նույն հաղորդագրության մեջ նաև ասված է, որ զորավարժության գագաթնակետը կլինի օգոստոսի 26-ին, երբ դաշինքի ռազմական ինքնաթիռները կիջեցնեն 1000-ից ավելի դեսանտայիններ և ռազմական սարքավորումներ գերմանական Հոհենֆելս զորավարժարանում:

Նշենք, որ ՆԱՏՕ-ն սեպտեմների 7-ից 18-ը Ռումինիայում Trident Juncture-2015 զորավարժությանն ընդառաջ, նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, կանցկացնի նաև HISTRIA 15 զորավարժությունը։

Թե ինչ ստորաբաժանումներ և քանի հոգի է մասնկացելու HISTRIA 15-ին, դեռևս հայտնի չէ։

Հիշեցնենք, որ այս տարի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում կանցակցվի վերջին տասնամյակում ՆԱՏՕ-ի ամենալայնամասշտաբ զորավարժությունը՝ Trident Juncture-2015-ը, որին կմասնակցի 36000 զինծառայող՝ 30 պետությունից, որոցից 23-ը ՆԱՏՕ-ի անդամ են, իսկ 7-ը՝ գործընկեր, որոնք են Ավստրիան, Ավստրալիան, Բոսնիա և Հերցոգովինան, Ֆինլանդիան, Մակեդոնիան, Շվեդիան և Ուկրաինան:

One response to “ՆԱՏՕ-ն կանցկացնի հետսառըպատերազմյան շրջանում օդադեսանտային ուժերի ամենամեծ զորավարժությունը

  1. Pingback: Օդադեսանտային վարժանքներ՝ ՆԱՏՕ-ի զորավարժության շրջանակներում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *