Սաուդյան Արաբիան ու Պարսից ծոցի արաբական 9 երկրներ Եմենի օրինական ղեկավարի խնդրանքով ռազմական գործողություններ են սկսել Եմենում։ Ռազմական գործողություններին Ծոցի երկրների կոալիցիայի կազմում մասնակցում է մոտ 100 մարտական ինքնաթիռ և 150 հազար զինվորական։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանատան և «ալ- Արաբիյա» հեռուստաընկերության կայքերը։
ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Ահմեդ ալ-Յուբերիայի հայտարարությունում նշվում է, որ գործողությունը նպատակ ունի պահպանել Եմենի օրինական նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադի իշխանությունը և ուղղված է շիադավան հութի ցեղի ծայրահեղական գործողությունների կանխմանը։
Միևնույն ժամանակ՝ «ալ-Արաբիա» հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ սկսված ռազմական գործողությունների հետևանքով սպանվել են հութի ցեղային միության երեք ղեկավար, ինչպես նաև վիրավորվել է վերջիններիս հեղափոխական կոմիտեի ղեկավար Մոհամեդ Ալի ալ-Հոթին։
Գործողություններին մասնակցում են Ծոցի բոլոր արաբական երկրները՝ բացառությամբ Օմանի։ Արաբական Միացյալ Էմիրությունները գործողություններին մասնակցում է 30 կործանիչով, Բահրեյնը՝ 15, Քուվեյթը՝ 15, Քաթարը՝ 10 և Հորդանանը՝ 6 կործանիչներով։ Եգիպտոսը, Պակիստանը և Սուդանը ևս մասնակցելու պատրաստակամություն են հայտնել։
Գործողությունն արժանացել է նաև ԱՄՆ-ի հավանությանը, և վերջինս կոորդինացնում է Սաուդյան Արաբիայի և վերջինիս դաշնակիցների գործողությունները Եմենի տարածքում, տրամադրում հետախուզական տվյալներ ու նյութատեխնիկական աջակցություն։
Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, հղում անելով հութիների վերահսկողության տակ գտնվող Եմենի առողջապահության նախարարության հայտարարությանը, նշում է, որ Սաուդյան Արաբիայի օդային հարվածներից Եմենի մայրաքաղաք Սանայում զոհվել է նախնական տվյալներով ամենաքիչը մոտ 25 քաղաքացիական անձ, վիրավորվել՝ մոտ 40-ը։
Նշենք, որ Եմենում սեփական շահերն է հետապնդում նաև Իրանը, որը հակասության մեջ է արաբական երկրների հետ: Վերջիններս բազմիցս մեղադրել են Իրանին՝ Եմենի հութի շիական ցեղերին օգնելու համար։ Արաբական երկրները ցանկանում են պահպանել սուննի նախագահի վարչակարգը, իսկ Իրանը՝ շիական ցեղերի իշխանության անցնելու կողմնակից է։ Ամեն դեպքում գործողությունների նման ընթացքը կարող է հանգեցնել նաև Իրանի և արաբական երկրների միջև լարվածության աճին։
Ավելացնենք, որ սաուդյան կողմի՝ Եմեն ներխուժման հետ կապված՝ ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանը հայտարարել է, որ Պարսից ծոցի արաբական պետությունները մշտապես ցանկացել են Եմենի հակամարտության խաղաղ լուծման ուղիներ փնտրել, սակայն դա չի հաջողվել, ինչի հետևանքով էլ ռազմական միջամտության կարիք էր առաջացել։
Դեսպանը հիշեցրել է, որ հունվարի 21-ին հութիները գրավեցին Եմենի մայրաքաղաք Սանան, հսկողություն հաստատեցին նախագահական նստավայրում և պաշտոնանկ արեցին երկրի օրինական նախագահին, կառավարության անդամներին։
Նա հավելել է, որ մարտի 7-ին Եմենի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին խնդրել էր Պարսից Ծոցի արաբական երկրների խորհուրդ հրավիրել, կանչել Եմենի քաղաքական խմբավորումներին ու քննարկել վերջինիս անվտանգության խնդիրները, սակայն հութիները մերժել էին այդ առաջարկը և հարձակում սկսել Ադեն քաղաքի ուղղությամբ, որտեղ հաջողվել էր հաստատվել Եմենի նախագահին։
Մարտի 24-ին Եմենի նախագահ Հադին՝ վակայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ կետը, ինչպես նաև Ծոցի արաբական երկրների դաշինքի կանոնադրության կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմները, ՄԱԿ-ից և Ծոցի երկրներից խնդրել էր պաշտպանել Եմենի ինքնիշխանությունը՝ այդ թվում նաև ռազմական միջամտությամբ։
Հիմնվելով Եմենի նախագահի հայտարարության և Սաուդյան Արաբիայի՝ Եմենեի առջև ունեցած պարտավորությունների վրա՝ Սաուդյան կողմը որոշել է Պարսից ծոցի իր դաշնակիցների հետ ռազմական գործողություններ սկսել Եմենում։
Հավելենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ բախումներ են ունեցել հութիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հութիների և «ալ-Քաիդայի» համախոհներ համարվող սալաֆիների միջև։ 2013-ին հութիները համաձայնություն են տվել մասնակցելու Եմենի կառավարության կազմակերպած «հաշտեցման երկխոսությանը»՝ հավաստիացնելով, որ իրենք չունեն անջատողական նպատակներ, պարզապես ցանկանում են, որպեսզի «Սանան ճանաչի ու հարգի իրենց իրավունքները»։ Այնուամենայնիվ, 2014-ի հունվարից սկսած հութիների հետ բախումները վերսկսվել էին։ Հութիների և ուժայինների միջև արյունալի բախումներ էին գրանցվել նաև 2014-ի սեպտեմբերի 18-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում:
Pingback: Արաբական երկրները պատրաստվում են 40 հազարանոց միասնական բանակ ստեղծել | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի և Իրանի նախագահները քննարկել են Եմենի և Իրաքի պատերազմների խնդիրները | Ռազմ.info
Pingback: Կարմիր խաչը թույլտվություն է ստացել մարդասիրական օգնություն հասցնել Եմեն | Ռազմ.info
Pingback: Հութիները հաջողություններ են գրանցում նաև Եմենի հարավում | Ռազմ.info
Pingback: ՄԱԿ Անվտանգության խորհուրդն արգելել է զենք վաճառել Եմենի ապստամբ ուժերին | Ռազմ.info
Pingback: Եգիպտոսը և Պարսից ծոցի երկրները համատեղ զորավարժություն կանցկացնեն | Ռազմ.info
Pingback: Իրանի ռազմական ներկայության կարիքը Եմենում չկա. բրիգադի գեներալ Սալամի | Ռազմ.info
Pingback: Արաբական երկրները Եմենի «Վճռական փոթորիկ» գործողությունը փոխարինել են «Վերականգնված հույսով» | Ռազմ.info
Pingback: Չնայած «Վճռական փոթորիկ» գործողության ավարտին՝ ավիահարվածները Եմենում շարունակվում են | Ռազմ.info
Pingback: Եմենի վտարանդի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ հետ է վերադառնում երկիր | Ռազմ.info
Pingback: Սաուդյան Արաբիան մտադիր է ԱՄՆ-ից 153 միավոր M1A2 Abrams տանկ գնել | Ռազմ.info