Հայկական զինուժի կորուստները 2018 թվականին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքին հայկական զինված ուժերում (ներառյալ Արցախի պաշտպանության բանակում) հայտնի է 2018թ․ 63 զինծառայողի մահվան մասին։

2017 թ. համեմատ 2018 թվականին առաջնագծում միջադեպերը շատ չէին։ Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի բանավոր պայմանավորվածությունից հետո մարտական կորուստներ չեն գրանցվել։

2019թ․ հունվարի 1-ի դրությամբ բաց աղբյուրներից արձանագրել էինք  46 մահվան դեպք։ Սակայն 2019 թ․ հունվարին մեր հարցմանը ՀՀ դատախազության պատասխանից տեղեկացանք, որ 2018 թ․ ընթացքում զինծառայության հետ անմիջապես կապված մահվան 38 դեպքի, իսկ զինծառայության հետ չկապված (ավտովթարներ, այլ դժբախտ պատահարներ, հիվանդություններ)՝ 25 դեպքի, այսինքն՝ ընդհանուր 63 դեպքի մասին։ 

ԱմիսՄարտականՈչ մարտական
Տարի2017201820172018
Հունվար3136
Փետրվար3232
Մարտ3012
Ապրիլ2232
Մայիս2067
Հունիս4122
Հուլիս2022
Օգոստոս2034
Սեպտեմբեր2302
Հոկտեմբեր
2041
Նոյեմբեր0066
Դեկտեմբեր0024
Ընդհանուր2583538*

Հակառակորդի կրակից զոհվել է 7 զինծառայող՝ առաջին ինը ամսում, 1 զինծառայող էլ զոհվել է ականի պայթյունից։

Թվով 54 ոչ մարտական կորուստների հիմնական պատճառներն եղել են ինքնասպանությունը/ինքնապանության հասցնելը (11 դեպք), ավտովթարները (17), հիվանդությունները (10):

Դատախազությունից հայտնում են, որ «ծառայության հետ չկապված ավտովթարներից» մահացել են զինծառայողներ Պարգև Սարիբեկյանը, Հովիկ Ներսիսյանը, Սարգիս Թադևոսյանը, Արթուր Գևորգյանը, Նարեկ ՃաղարյանըԳևորգ ՂարիբյանըԱրմեն ՄինասյանըԱրտակ ԳրիգորյանըՄարտին ԱնտոնյանըԴավիթ Գալստյանը
Սուրիկ Այվազյանը։ Պաշտոնապես հայտնվել էր Սուրեն Այվազյանի մահվան մասին։ Մահվան ելքով միջադեպերի մեծ մասի մասին առաջինը հայտնել է shamshyan.com կայքը։

Զինծառայողներ Վիգեն Աբրահամյանի, Կարեն Կարապետյանի, Արտակ Ազիզյանի, Վահագն Գալստյանի, Գագիկ Ղազինյանի, Խաչիկ Թադևոսյանի, Վահրամ Էվոյանի, Արմեն Աթանեսյանի, Ալբերտ Հակոբյանի, Վեներա Ծատրյանի մահվան պատճառը եղել է հիվանդությունը։ Այս զինծառայողներից միայն մեկի մահվան մասին է հայտնի դարձել պաշտոնական կառույցներից։

Մհեր Զիրոյանը, Գոռ Պետրոսյանը, Արմեն Հովակիմյանը, Կարեն Վարդանյանը մահացել են դժբախտ պատահարներից։ Պաշտոնապես  հայտարարվել է այդ միջադեպերից երկուսի մասին։ 

Ռազմինֆոն մարտական է համարում հակառակորդի գործողությունների, ինչպես նաև առաջնագծում ականների պայթյունների հետևանքով կորուստները։ Ոչ մարտական ենք հաշվում սպանությունների, ինքնասպանությունների, դժբախտ պատահարների (ավտովթարներ, զենքի, զինամթերքի հետ վարվելու կանոնների խախտումներ և այլն) պատճառով կորուստները։

ՏարիՄարտականՈչ մարտ.Ընդհանուր
201362430
2014301646
2015413576
201610958167
2017
265076*
201895463

Ինչ վերաբերում է վիրավորներին, նշենք՝ 2018 թվականի ընթացքում հակառակորդի 23 գործողությունների հետևանքով մարմնական վնասվածք է ստացել հայկական զինված ուժերի 22 զինծառայող:

Ցուցակները կազմելիս Razm.info-ն օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ պաշտոնական կայքը, ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ դատախազությունը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները, այլ բաց աղբյուրները։

Ադրբեջանի ուժային կառույցների կորուստներն՝ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *