Հայկական զինուժի կորուստները 2018թ․ նոյեմբերին. Razm.info

2018 թվականի նոյեմբերի 1-ից  նոյեմբերի 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Բոլոր կորուստներն էլ ոչ մարտական են:

• Նոյեմբերի 6-ին հրազենային վիրավորումից մահացել է  ՊԲ ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Հարուցվել է քրգործ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին (ինքնասպանության հասցնելը) մասով։

Նոյեմբերի 7-ին Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին շրջվել է ՀՀ ՊՆ բեռնատար մեքենա: Վթարից զոհվել են ՀՀ ՊՆ ժամկետային 4 զինծառայողներ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը (1998թ), Հրանտ Արայի Գասպարյանը (1998թ.) ծնված,  Էդգար Արմենի Հունանյանը (1998թ.), Դավիթ Բենիամինի Մելքոնյանը (1998թ.):

• Նոյեմբերի 27-ին Գեղարքունիքում ձնահոսքի պատճառով մահացել է 1994 թվականին ծնված պայմանագրային զինծառայող Մհեր Հովսեփյանը։

2018–ի հունվարից-նոյեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակում 42 մահվան մասին։

2018․ ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար14
Փետրվար22
Մարտ02
Ապրիլ22
Մայիս07
Հունիս12
Հուլիս02
Օգոստոս04
Սեպտեմբեր32
Հոկտեմբեր
01
Նոյեմբեր06
Ընդհանուր933

2017 թվականի նոյեմբերին մահացել է 6 զինծառայող՝ ոչ մարտական պայմաններում։

2017․ ԱմիսՄարտականՈչ մարտ.
Հունվար33
Փետրվար33
Մարտ31
Ապրիլ23
Մայիս26
Հունիս42
Հուլիս22
Օգոստոս23
Սեպտեմբեր20
Հոկտեմբեր24
Նոյեմբեր06
Ընդհանուր2533


Ադրբեջանական բանակի կորուստները` այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *