«Տանկային բիաթլոնին» առաջին անգամ տղամարդ տանկիստների հետ կմրցեն նաև կին տանկիստները։ Այսօրվանից՝ հունվարի 16–ից, սկսել են տանկի կին հրամանատարի, մեխանիկ–վարորդի, նշանառու–օպերատորի պատրաստության պարապմունքները։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Կին տանկիստներին կմարզի նախորդ տարի հաղթած անձնակազմը։
Կին տանկիստներ Ռուսաստանում սկսել են պատրաստել 2013–ին, ամեն դեպքում այն ժամանակ նշում էին, որ «Տանկային բիաթլոն 2014»–ին կմասնակցի կանանց անձնակազմ։
Սակայն 2014 թվականին Ռուասաստանի աշխատանքի և սոցապահովության նախարարությունը կանանց համար սահմանեց աշխատանքի ընթացքում բարձրացնելու թույլատրելի ծանրության առավելագույն չափ՝ 15 կգ, իսկ տանկի զինամթերքը գերազանցում էր այդ քաշը։ Պարզ չէ՝ այս տարի ինչպես կկարգավորվի օրենքի այդ կետը։
Աշխարհի տարբեր բանակներում կանանց ներգրավում են տանկային ստորաբաժանումներին։ Օրինակ 2017 թվականին Ճապոնիայում կանանց թույլ են տվել ծառայել տանկային զորքերում, իսկ 2016-ին՝ Բրիտանիայում։