Մեծ Բրիտանիայում կանանց թույլ կտան ծառայել SAS–ում

Մեծ Բրիտանիայում կանայք առաջին անգամ կկարողանան ծառայության անցնել զինվորական բոլոր ստորաբաժանումներում, անգամ երկրի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկում՝ SAS-ում (Special Air Service – Հատուկ օդային ծառայություն)։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Գավին Ուիլիամսոնը, փոխանցում է BBC–ին։

Նա ասել է, որ առաջին անգամ զինված ուժերի անձնակազմը կորոշվի կարողություններով, ոչ թե սեռով։

2016-ին Մեծ Բրիտանիայում կանանց համար հանվեց մարտական գործողություններ իրականացնող ստորաբաժանումներում ծառայելու արգելքը։

35 կին զինծառայող 2016-ի նոյեմբերից համալրել են արքայական տանկային կորպուսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *